18:42 28.08.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նպատակ ուներ հանրային ուշադրությունը Ամուլսարից շեղել: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ վարկածին, Սիմոնյանը պատասխանեց.
«Ժպիտով, քանի որ նախ և առաջ ինձ համար այսօր շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան Ամուլսարի, որովհետև այնտեղ պետությանը վնաս պատճառելու մասին է խոսքը, իսկ այստեղ քննարկում է՝ արդյո՞ք հնարավոր է, որ վնաս լինի, թե՞ չէ: Քրգործերը ամիսներով, շաբաթներով քննարկվող գործեր են, և օրենսդրական կոնկրետ պահանջներ կան, թե որ մարմինը ինչ գործողություններ պետք է իրականացնի, որտեղ և ոնց: Ի վերջո, խնդրում եմ բոլորիդ՝ դուրս գաք այդ տրամաբանությունից, որ եղել է նախկինում, որ թեմաներ են գցում, որ շեղեն: Եթե դա այդքան կարևոր է, մի շեղվեք»:
Սիմոնյանը վստահեցրեց՝ ինքը և իր գործընկերը լիակատար աջակցություն են հայտնել վարչապետին, վերջինս դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ իր եզրակացությունը տալու, և երբ որոշումը լինի, իրենք իրենց կարծիքը ներսում կամ դրսում կասեն: ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ այսօր ՀՀ կառավարությունն է որոշում՝ ինչ է լինելու:
«Ասվել է, որ եթե կլինի մի փոքր մտահոգություն, մտավախություն, որ կարող է վնաս պատճառել մի լիտր ջրի, այդտեղ մենք քննարկելու բան չունենք»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ է լինելու այն պատգամավորների հետ, որոնց դիրքորոշումը չի համընկնում վարչապետի դիրքորոշման հետ: Սիմոնյանը պատասխան հարց ուղղեց՝ եղե՞լ է որևէ օրենքի քննարկում, որտեղ 100 տոկոսով համընկել է բոլորի դիրքորոշումը: Արձագանքին, թե սա այլ իրավիճակ է, պատգամավորը նշեց.
«Իսկ Ստամբուլյան կոնվենցիան, իմ «վիճակախաղերի» օրենքի հետ կապված՝ ա՞յլ իրավիճակ էր, թե՞ ոչ, հակառակ դեպքում դուք եք, չէ՞, շրջանառության մեջ գցել կնոպկա գցելու գաղափարը: Քննարկում ենք, դա ուրախալի է, ՀՀ քաղաքացին պետք է գոհ ու շնորհակալ և ուրախ լինի, որ այսօրվա ՀՀ իշխանությունը քննարկում է և ականջալուր է: Քննարկում ենք, ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում, ասում եք՝ կնոպկա սեղմող»:
Մանդատներից կհրաժարվե՞ն, արդյոք, այն պատգամավորները, ովքեր դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը: Այս հարցին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.
«Ինչո՞ւ պիտի հրաժարվի, երբ դուք խմբագրությունում քննարկում եք՝ որտեղ եք անցկացնելու ամանորյա կորպորատիվը, մեկն ասում է մի տեղ, մեկը՝ մյուս տեղը, ինչ-որ մեկը հրաժարվո՞ւմ է, խմբագրությունից դո՞ւրս է գալիս»:
Դիտարկմանը, թե՝ Ամուլսարը կորպորատիվի քեֆ չէ, նա արձագանքեց.
«Քննարկում կարո՞ղ է տեղի ունենալ, թե՞ չէ: Եթե մեկը համաձայն չէ, թողնի-գնա՞: Ներողություն եմ խնդրում բերված օրինակից, յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի նրանով, որ մեկը նեղանա, մանդատը դնի, գնա՞»:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...