11:55 29.08.2019
ԱԺ-ում օգոստոսի 29-ի առավոտից տեղի է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները:
«Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք առանձնացրել են արժեքների երեք հարթություններ, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը: Դրանք են՝ քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,- ասել է ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ կարևոր է պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը բոլորին հուզող հարցերի շուրջ:
13:30 04.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...
13:20 04.07.2025
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականներըԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...
13:10 04.07.2025
Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...
13:02 04.07.2025
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...
12:53 04.07.2025
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...