Գյումրիի լուծարվող գիշերօթիկ դպրոցների սաներից 60-ը կվերադառնան ընտանիքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Գյումրիի լուծարվող գիշերօթիկ դպրոցների սաներից 60-ը կվերադառնան ընտանիքներ

00:00 30.08.2019

Խնամքի կենտրոնների լուծարումից հետո սաներին ընտանիք վերադարձնելու համար ինչպիսի՞ պայմաններ են ապահովվելու ընտանիքներում: Այսօր հերթական քննարկումն է անցկացվել խնդիրները հստակեցնելու շուրջ: Գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական պաշտպանությամբ զբաղվող կառույցների պատասխանատուների հետ է հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նշենք, որ Գյումրիի խնամքի 2 կենտրոնների 132 երեխաներից 72-ն այս ուսումնական տարում կշարունակեն հաճախել հաստատություններ՝ մինչև դեկտեմբեր:

Այսինքն՝ այնքան ժամանակ, մինչև գիշերօթիկ հաստատությունները լուծարելու մասին նախագիծը կառավարական որոշում դառնա: Գյումրիի գիշերօթիկ 2 հաստատություններում կարիքների ուսումնասիրությունից ու գնահատումներից հետո ունեն հստակ պատկեր, որ 132 երեխայից 60-ը կարող է վերադառնալ ընտանիք, եթե լուծվեն ընտանիքների սոցիալական ու բնակարանային խնդիրները: Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի խոսքերով՝ ծրագիր է նախատեսվում, որով աջակցությունն ընտանիքներին լինելու է ոչ միայն նյութական, այլև մասնագիտական, ու ամեն ընտանիքի համար ուղի է նախանշված, որ աշխատանքներ իրականացնեն:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանի՝ համալիր աջակցության ձևերը տարբեր են՝ աշխատանքի կարիք ունեցողներն աշխատանքով կապահովվեն, բնակարանային խնդիր ունեցողների համար բնակարան կվարձակալվի, միայն թե լուծվի երեխայի՝ ընտանիք վերադառնալու խնդիրը:

Հաստատություններում հայտնվել են նաև երեխաներ, որոնք այդ խնամքի ու գիշերակացի կարիքը չունեն: Ուղղակի ծնողը չի ուզում զբաղվել երեխայի դաստիարակությամբ: Բայց այստեղ խնդիրը 72 երեխայի համար այլ ռիսկայնության է․ նրանց համար ընտանիք վերադարձը առայժմ հնարավոր չէ: Հաստատությունների տնօրենները համոզված են, որ ոչ մի աջակցության ծրագիր այդ երեխաների ծնողների վարքագիծը չի փոխի: Երեխաների խնամքի և պաշտպանության Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանի խոսքերով՝ ծնողներ կան, որ ինչքան էլ ուզում է պետությունը պալատներ տա, կամ շատ բարձր աշխատավարձ ստանան, միևնուն է, երեխան այդ տանը խնդիրներ է ունենալու:

Իսկ եթե ծնողների նկատմամբ աջակցությունը չփոխի նրանց վարքագիծը, ապա ըստ նախարարության ներկայացուցչի՝ կքննարկվեն երեխային այլընտրանքային խնամք տրամադրելու տարբերակները: Այլընտրանքային խնամք ասվածը խնամատար ընտանիքում երեխային տեղավորելն է: Սա ընտանեկան նոր մոդել է, որը նախատեսում է երեխայի խնամքը հանձնել մեկ այլ ընտանիքի, որին պետությունն ամեն երեխայի համար պատրաստ է ամսական աշխատավարձ սահմանել: Այդ աշխատավարձի չափն ամսական մոտ 140.000 դրամ է, 2-րդ երեխայի խնամատարություն ստանձնելու դեպքում կգումարվի ևս այդքան գումար: Ամենամսյա աշխատավարձի սահմանումը բացատրվում է նրանով, որ խնամատարությունը ծառայություն է, որի համար ընտանիքը վարձատրվելու է մինչև երեխայի չափահաս դառնալը: Իհարկե, նման վարձատրություններ երեխայի կենսաբանական ծնողներին չեն լինի, նրանց նկատմամբ աջակցությունը ֆինանսի տեսքով չէ: Իսկ խնամատար ընտանիքն ընտրվելու է համապատասխան չափորոշիչներով: Վանաձորում, ասում են, խնամատար ընտանիքները հաջողությամբ են աշխատում: Մեզ մոտ, սակայն, կան կարծրատիպեր, որոնք կոտրելը դժվար կլինի,-համոզված են գիշերօթիկ հաստատությունների ղեկավարները: Երեխան պետք է ապրի ընտանիքում. այս սկզբունքն է դրվել գիշերօթիկ հաստատությունները լուծարելու ձեռնարկի հիմքում: Անահիտ Քալանթարյանի խոսքերով՝ պետությունը միայն գիշերօթիկներին տարեկան կես մլրդ դրամ է հատկացնում, իսկ այդ գումարը բավարար է հանրապետության բոլոր համայնքներում երեխաների համար ցերեկային կենտրոններ բացելու և համապատասխան աջակցություն տրամադրելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ նշեց 2 ծայրահեղությունների մասին. մի դեպքում ընտանիքին տարեկան 500-600 դոլար է պետք, որ երեխայի կարիքները հոգա, բայց այդ գումարն ընտանիքը չունի, մյուս դեպքում էլ պետությունը 1 երեխայի համար տարեկան 3500 դոլար է ծախսում մի կառույցի վրա, որ երեխայի համար փոխարինի ընտանիքին:

Գիշերօթիկների լուծարումից հետո գործազուրկ կդառնան 150 աշխատակիցներ, որոնց շատ փոքր մասը հնարավորություն կունենա աշխատանքի տեղավորվել Ճգնաժամային աջակցության նորաբաց կենտրոնում, որն, ի դեպ, ստեղծվելու է ոչ թե երեխայի խնամքը կազմակերպելու, այլ ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխաներին ժամանակավոր՝ մինչև 6 ամիս ապաստան տալու համար: Նախարարությունը մյուս գործազուրկներին առաջարկում է օգտվել զբաղվածության ծրագրերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

23:17 31.07.2025

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

23:08 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP