09:29 30.08.2019
Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար:
Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝
– պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո կամ
– քաղաքացին 2014 սեպտեմբերի 30-ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ
– պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը և թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մուտքագրելու պահին:
Եթե ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտը դեռևս թվայնացված չէ, ապա վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտն անցնում է ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափով տրամադրվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին էլեկտրոնային վկայականների, վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների:
Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքները ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:
Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում մշտապես ունենալ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ և տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում:
Վկայականների կամ դրանց կրկնօրինակների կամ տեղեկանքների իսկության ստուգումը կարող է իրականացվել դրանց վրա զետեղված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը մուտքագրելով www.e-verify.am կայքում կամ օգտագործել դրանց վրա զետեղված արագ արձագանքման ծածկագիրը:
Քաղաքացու պահանջով ՔԿԱԳ մարմինները պարտավոր են տրամադրել վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:
Վկայականների կրկնօրինակների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն գանձվում է 3.000 ՀՀ դրամ, իսկ տեղեկանքի տրամադրման համար՝ 2.000 դրամ պետական տուրք:
ՔԿԱԳ մարմինների գործառույթների կատարման վերաբերյալ հարցերը կամ բողոքները խնդրում ենք ուղղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ 85 00 հեռախոսահամարով:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիները ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների, դրանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ու ծառայության սակագներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://e-hotline.am/services/ :
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...