19:18 02.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետևյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնո՞ւմ ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում: Ինչո՞ւ ծագեց այս հարցը, որովհետև պարզվեց, որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, և բնակարանի գնման վկայագի՞ր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար մեզ անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի և շուկայի առկայության իմաստով և այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։
Այս խնդիրը պետք է լուծեր Քաղաքաշինության կոմիտեն, որն այսօր մեզ պետք է տար տեղեկատվություն դրա վերաբերյալ: Եվ մենք պայմանավորվել էինք, որ այս խնդրի շուրջ որոշումներ կայացնելուց հետո պետք է անցնեինք արդեն հաջորդ փուլին, արձանագրեինք, հատկապես Գյումրիի, Վանաձորի և մնացած դեպքերում էլ հարցերին մոտենայինք քաղաքաշինական տրամաբանության տեսակետից և հասկանայինք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել՝ քաղաքաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները հենց այդ նպատակի ծառայեցմանը բերելու համար, որովհետև գոնե Գյումրիում գիտենք, որ կան բազմաթիվ տարածքներ, որոնք նախատեսված են այլ նպատակների, այլ քաղաքաշինական խնդիրների համար, բայց դրանք փաստացի տնակային ավանի կարգավիճակում են»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչները զեկուցել են այս տարվա հունիս և հուլիս ամիսներին վարչապետի մոտ աղետի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Նշվել է, որ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետարանների հետ քննարկվել և վերլուծվել է 453 ընտանիք շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, շահառուները տարանջատված են ըստ բնակավայրերի. 453 ընտանիք շահառուից Լոռու մարզի գյուղական համայնքների 281 ընտանիքը տեղաբաշխված է 27 բնակավայրում, Շիրակի մարզի 148 ընտանիքը՝ 9 բնակավայրում և Արագածոտնի մարզի 24 ընտանիքը՝ 11 բնակավայրում: Աջակցության տրամադրման ձևի նախընտրությունը հասկանալու նպատակով մարզպետարանների հետ և շահառուների շրջանում անցկացվել է հարցում, ըստ որի՝ շահառուները հիմնականում հակված են այն մոտեցմանը, որ ԲԳՎ-ի համար նախատեսված գումարը տրամադրվի իրենց և իրենք որոշեն՝ ձեռք բերել բնակարան, կառուցել նոր տուն գյուղական բնակավայրում կամ ավարտին հասցնել երկրաշարժին հաջորդած տարիներին կառուցած կիսակառույցները:
Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հարցի համապարփակ լուծման, պետական աջակցության տրամադրման արդյունքում տնակներից հրաժարման, այդ նպատակով վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ և այլն: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին կոնկրետ առաջարկություններ ներկայացնել աջակցության ձևերի նախընտրությունների և հետագա անելիքների վերաբերյալ:
Հաջորդ հարցով ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծված աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների (տնակների) վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրության արդյունքները. վերլուծվել են հավաքագրված տվյալները, երկրատեղեկատվական ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է գոտիավորում, մշակվել են մի շարք առաջարկություններ։
Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, և Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքները պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և որպես առաջին քայլ՝ ուսումնասիրել ընդհանրական մեխանիզմի կիրառման հնարավորությունները:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...