Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

17:20 03.09.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։

«Սա նոր հնարավորություն է: Սա հիանալի հնարավորություն է կարիերան նոր էջից սկսելու համար: Հատկապես՝ այս ակումբում: Ես գիտեմ, թե այս ակումբն ինչի է ընդունակ, և գիտեմ, որ այն կարող է հասնել ավելիին: Սկզբում ամեն ինչ սկսվեց ասեկոսեներից, հետո մտադրությունները լրջացան: Երբ ես իմացա ստեղծված հնարավորության մասին, մտածեցի և որոշում կայացրի տեղափոխվել «Ռոմա»»,- պատմել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ դեռ չի տեսել քաղաքը, բայց գիտե, որ այն զարմանալի քաղաք է:

«Մի քիչ էլ իտալական պատմության մասին գիտեմ»,- ասել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը նկատել է՝ մարզումների հրապարակը, սարքավորումները հրաշալի են. ամեն ինչ արված է, որպեսզի խաղացողը շատ մարզվի և խաղադաշտում դրսևորի լավագույն որակները: Հայ ֆուտբոլիստը կարծում է, որ սկզբում մի քիչ դժվար կլինի. նոր մշակույթ է, նոր երկիր, նոր քաղաք, նոր թիմ, նոր ֆուտբոլային փիլիսոփայություն, նոր խաղընկերներ: Նա, սակայն, խոստանում է՝ ամեն ինչ կանի, որպեսզի շուտ հարմարվի և օգնի թիմակիցներին՝ հասնելու նրան, ինչ իրենցից պահանջվում է:

«Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը: Ես, իսկապես, փորձում եմ գոլեր խփել, դա ինձ հաճույք է պատճառում: Իհարկե, բացի գոլեր խփելուց, շատ կարևոր է օգնել թիմին հաղթել: Ավելի լավ է օգնել թիմին հաղթել խաղը և գոլ չխփել, քան գոլ խփել և պարտվել: Այս պարագայում ես կանեմ առավելագույնը՝ գոլեր խփելու և թիմին օգնելու հաղթանակի հասնելու համար»,- ասել է նա:

Մխիթարյանը նշել է, որ շատ բան է սովորել իր հետ աշխատած մարզիչներից և կարող է ասել, որ նրանք բոլորն էլ տարբեր են: Ֆուտբոլիստի գնահատմամբ՝ հրաշալի փորձ էր նրանց հետ աշխատելը: Նա, սակայն, նշել է՝ անհամբերությամբ է սպասում Ֆոնսեկայի հետ աշխատելուն:

«Գիտեմ՝ ինչպես է նա խաղում: Հետևում էի, ինչպես էր նա ղեկավարում իմ նախկին թիմը՝ «Դոնեցկի Շախտյորը»: Հուսով եմ՝ նա կարող է փոխանցել իր գաղափարները «Ռոմային» խաղացողներին: Ես դեռ չեմ աշխատել նրա հետ և չգիտեմ նրա մարզումների ու խաղի փիլիսոփայությունը: Այս հարցին ես գուցե կարողանամ պատասխանել մրցաշրջանի վերջում: Կարծում եմ՝ նա ունի լավ գաղափարներ և բավականին խելացի է. դրա համար էլ նա այստեղ է»,- նշել է ֆուտբոլիստը:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև ազգային հավաքականում հանդես գալու պատասխանատվության մասին:

«Անկեղծ ասած, ես չեմ նայում որքան եմ խաղացել և ինչի եմ հասել: Ամենակարևորն այն է, թե ինչ կարող ես տալ ազգային հավաքականին: Այս դեպքում փորձում եմ ուժերիս սահմաններում անել առավելագույնը: Շատ խաղերում ինձ համար անսովոր դիրքում եմ խաղում, սակայն միշտ հաճույքով եմ խաղում և մեծ պատվով եմ կրում այդ մարզաշապիկը: Ես դեռ չեմ հանդիպել թիմակիցներիս, բայց համոզված եմ, որ նրանք ունեն մեծ նպատակներ: Գիտեմ՝ նրանք կանեն առավելագույնը, և, իհարկե, մենք չենք կարող հասնել նպատակներին՝ առանց մեր երկրպագուների: Պետք է համախմբվենք և միասին հասնենք հաջողության»,- ասել է Մխիթարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP