15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. կկառուցվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:
Ավտոմաքսատան և ընդհանուր արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից 5,5 հեկտարում են այժմ շինարարական մեծածավալ աշխատանքները: Շինարարության մեկնարկից սկսած, 1 ամսվա ընթացքում աշխատանքի ծավալները կրկնապատկվել են, բայց դեռ բավարար չեն սահմանված ժամկետում գործն ավարտելու համար:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով`աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել: Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում դրա անհրաժեշտությունն առաջանա, շինարարը կանցնի 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ հոկտեմբերի 11-ին այստեղ բացում է կատարվելու:
Կապալառու կազմակերպության ղեկավար Արամ Ադամյանի խոսքերով` հիմա տարածքում 8 շինկազմակերպություն է աշխատում, 10 մատակարար և տրանսպորտային մեխանիզացիայի կազմակերպություն, ընդհանուր հաշվով՝ 150 մարդ, բայց հետագայում կարող է մինչև 350-ի հասնել աշխատողների թիվը, քանի որ եղած կազմակերպությունները դեռ թափ չեն ստացել:
Շինարարության այս փուլում աշխատուժի պակաս չկա: Շինհրապարակում նախագծողների ու տեխնիկական վերահսկողների գործն համատեղ է: Շինարարություն է տարվում նախագծմանը զուգահեռ: Ամբողջական նախագծին սպասելու ժամանակ չկա, շինարարը դրանով է պայմանավորում շինարարությանը զուգահեռ ընթացող նախագծումը: Բացի դրանից, շինարարական տարածքի ընդլայնում է տեղի ունեցել: Նախատեսված փոքր շինությունների փոխարեն ավելի մեծ մասնաշենքեր են կառուցվելու: Միայն գլխավոր մասնաշենքը զբաղեցնելու է 3500 քմ տարածք: Տարածքում գրունտային ջրերի բարձր մակարդակի պատճառով կառուցվող գլխավոր մասնաշենքի հիմքերում կրկնակի բետոնալցում է կատարվում: Եվս 2 մասնաշենքերի՝ պահեստի և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցումը, զուգահեռ է տարվում: Բոլորի կառուցապատման ավարտի ժամկետը մեկն է՝ հոկտեմբերի 11-ը:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցմամբ կլուծվի Բագրատաշենի մաքսակետի գերծանրաբեռնվածության խնդիրը, մյուս 2՝ Բավրայի և Գոգավանի մաքսակետերի աշխատանքային ծավալների վրա ևս ավտոմաքսակետի բացումը դրական ազդեցություն կունենա: Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ 1 պատուհանի սկզբունքով Գյումրիի ավտոմաքսատանը կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում:
Օրական նախատեսվում է այստեղ մաքսազերծել 800-1000 մեքենա: Աշխատանքով կապահովվի 35 գյումրեցի:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...