19:55 05.09.2019
Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիքների այսօր Շիրակի մարզպետարանում բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել։ Նրանք քաղաքաշինության նախարարության որոշմամբ՝ մարզի գյուղական համայնքներից 2012-2013 թվականներին շահառու ճանաչված 163 ընտանիքների թվում էին։ Ընտրվել են այն համայնքները, որտեղ շահառուների թիվը 10-ից պակաս է։ Պետական բյուջեից այդ նպատակին 75 մլն դրամ է հատկացվել։
Բնակարանների գնման վկայագիր ծրագրի իրականացումից մինչ օրս առաջին անգամ, վկայագիր տրամադրելուց առաջ հաշվի է առնվել շահառուի կարծիքը՝ վկայագիրն է ուզում, թե գումարը՝ ունեցած կիսակառույցն ավարտին հասցնելու համար։ 15 ընտանիքներից միայն 1-ն է ցանկացել գումարը վերցնել շինարարության նպատակով։
Վկայագիր նախընտրած ընտանիքներն էլ, թեև դրա արժեքը բարձրացել է, բայց նշում են, որ սենյակների թվով սահմանված վկայագրի արժեքով բնակարան չեն կարողանա գտնել: 1 սենյականոց բնակարան գնելու համար 3 մլն 548 հազար դրամ է հատկացվել, 4 սենյականոցի համար՝ 5 մլն 913 հազար դրամ: Իսկ վկայագիր ստացած ընտանիքների խոսքերով` շուկայում բնակարաններն ավելի թանկ են:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշեց, որ բնակարանների գները Գյումրիում և Արթիկում ավելի բարձր են, քան գյուղական համայնքներում: Այդ իսկ պատճառով էլ, որպես վկայագրի արժեք վերցրել են ոչ թե գյուղական, այլ այդ 2 բնակավայրերի բնակարանների կադաստրային միջինացված արժեքը: Բայց տվյալ համայնքներում էլ վաճառվող բնակարաններ չկան։ Այս խնդրից վկայագիր տրամադրելուց առաջ քաղաքաշինության կոմիտեն տեղյակ էր, մարզպետարանի ուսումնասիրություններն են դա փաստել: Ալբերտ Մարգարյանի խոսքերով՝ նշված 4 համայնքներում 15 վկայագրի դիմաց ընդամենը 1 վաճառքի բնակարան կա, բայց ընտանիքները կարող են բնակարաններ գնել նաև այլ համայնքներում, կարգը դա թույլ տալիս է:
Իսկ վկայագիրն իրացնելու համար ընտանիքները մինչև դեկտեմբերի 20-ը ժամանակ ունեն։ Սա պետական աջակցությամբ բնակարանատեր դառնալու նրանց վերջին հնարավորությունն է, այն չիրացնելու դեպքում, պետությունը այդ ընտանիքների նկատմամբ բնակարանային պարտավորություն այլևս չի ունենա: Այժմ մարզում տնակներում ապրող ու 2012-ին բնակարանի շահառու ճանաչված 71 ընտանիք նույն պատճառներով բնակարան ստանալու արտոնությունը կորցրել է:
Այս կարգը կգործի նաև այս անգամ, եթե վկայագիրը չիրացվի։ Գյուղական բնակավայրերի մյուս 148 շահառուների համար բնակարանային փոխհատուցման այլ տարբերակ կսահմանվի հաջորդ տարվանից: Ըստ մարզպետարանի պատասխանատուի, այս անգամ բնակչին են հարցնելու, թե նա ինչ տարբերակով է ուզում լուծվի իր բնակապահովման խնդիրը՝ վկայագրի տրամադրմամբ, կիսակառույցի շինարարությունն ավարտելով, թե բնակարան կառուցելով: Հաջորդ տարվա պետական բյուջեով արդեն գումար նախատեսված է, որով կլուծվի մարզի գյուղական բնակավայրերի բոլոր շահառուների բնակապահովման հարցը։
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...