09:17 06.09.2019
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից։
Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը: Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետեւ չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»):
Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը:
Ըստ փորձագետների, Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղմելու այս քայլի հնարավոր հետեւանքները, քանզի հենց միայն ներքին անձնագրերով ՀՀ այցելելու հնարավորության վերացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզմի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամանում Հայաստան»:
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...