Ճապոնիայում տունը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ մինչև վտանգի անցնելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Ճապոնիայում տունը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ մինչև վտանգի անցնելը

18:52 08.09.2019

Ճապոնիայում ավելի ու ավելի հայտնի է դառնում արդի տեխնոլոգիաներով ստեղծված տունը, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ:

«Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը:

Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են օդային բարձիկները և տունը բարձրացնում օդ:

Տեխնոլոգիան մշակվել է նախորդ տասնամյակում, սակայն առանձնահատուկ ուշադրության արժանացել 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այժմ Ճապոնիայում կա մոտ 100 նմանատիպ տուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

10:35 07.05.2024

Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 6-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով, հայտնում է «Էրմենիհաբերը»: Էրդողանը, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ողջունել է այն, որ Գազայում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումն իրենց իսկ առաջարկների հիման վրա համաձայնել է հրադադարին: «Մենք գոհ ենք մեր առաջարկով ՀԱՄԱՍ-ի կողմից հրդադարի ընդունման մասին հայտարարությունից: Հիմա այս նույնը […] ...

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

10:08 07.05.2024

Մակրոնը Սի Ծինփինին նվիրել է 18-րդ դարի առաջին ֆրանս-չինարեն բառարանը և կոնյակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի նվերներ է տվել պետական ​​այցով ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այս մասին հաղորդում է France Info ռադիոկայանը։ Մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավարը նվեր է ստացել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» չինարեն թարգմանված վեպը, ինչպես նաև «1742 թվականին հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը»։ Մակրոնը Չինաստանի առաջնորդին նաև նվիրել է վարպետի կողմից պատրաստված լամինացված […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

09:55 07.05.2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է Գազայի հատվածի վերակառուցումը

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը նախատեսում է Գազայի հատվածի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում։ Այս մասին ասված է փաստաթղթի տեքստում, որը հրապարակել է քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությունը։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը կսկսվի համաձայնագրի իրականացման առաջին փուլում։ Դրան հասնելու համար համաձայնագրի երաշխավորները կնախաձեռնեն «անհրաժեշտ […] ...

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

09:33 07.05.2024

Մակրոնն ու Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար»,- հեռուստաալիքը վկայակոչում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:26 07.05.2024

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

09:18 07.05.2024

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել Լեռնային Ղարաբաղ, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին հարց է ուղղվել ճեպազրույցի ժամանակ: Ո՞րն է այցի նշանակությունը  և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական նիստից ակնկալիքները: Հարցերին  ի պատասխան՝ Միլլերը պատասխանել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»: ...

BACK_TO_TOP