22:30 06.09.2019
Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Պատանեկան առաջնության ոսկին Սուսաննան նվաճել է երկու ամիս առաջ: Ամառային արձակուրդները մարզուհու համար հանգստի շրջան չեն եղել: Վերջին գոտեմարտի հաղթանակից հետո, հերթականին պատրաստվելու և լավագույն արդյունքն ունենալու համար մարզումները չի դադարեցրել: Սուսաննան Շիրակի մարզի Արևիկ գյուղից է: Ամեն օր ու մի քանի ժամ մազադահլիճում լինելու համար նա գյուղից գալիս է Գյումրի:
15 -ամյա Եվրոպայի չեմպիոնը ձյուդոյի մարզումներին մասնակցող միակ աղջիկն է, ստիպված է մարզադահլիճում պարապմունքներին գոտեմարտել, ուժերը չափել տղաների հետ։ Հայաստանում աղջիկ ձյուդոիստներ քիչ կան, տարբեր առաջնություններում չեմպիոնները՝ առավել ևս: Բայց 15-ամյա չեմպիոն մարզուհին չի սիրում սպորտաձևերը բաժանել աջիկների ու տղաների: Ու դա ապացուցում է իր օրինակով: Եվրոպայի պատանիների առաջնությանը տղաներին հավասար պայքարել է, նույնիսկ ուժեղ գտնվել նրանցից ու հասնել չեմպիոնի կոչմանը:
15-ամյա աղջնակը 6 տարի է արդեն այս սպորտաձևում է: Բայց մինչ այդ, սերը դեպի ֆուտբոլն էլ պակաս չի եղել: Իրենց գյուղի դպրոցում բացված ձյուդոյի խմբակն ամեն ինչ փոխեց նախասիրություններում:
Սկսեց ձյուդոյի պարապմունքների գնալ, որին ծնողները դեմ չեղան: Այս համաձայնությունն ու Սուսաննայի ձգտումները նոր արդյունքներ էին գրանցում: Պետք էր արդեն պրոֆեսիոնալ մոտեցում, և Սուսաննան որոշեց մարզումները տեղափոխել Գյումրի: 6 տարի շարունակ գյուղից քաղաք է հասնում անձնական մարզչի հետ՝ լավագույն արդյունքներ ունենալու համար:
Մի քանի օրից Ղազախստանում Սուսաննան կմասնակցի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ընդամենը 2 ամիս է անցել Եվրոպայի առաջնության մրցումներից, որտեղ և 15-ամյա մարզուհին վերադարձել էր ոսկե մեդալով: Եվրոպայի չեմպիոնը վստահ է, որ կգումարվի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Շաբաթը 6 օր, օրական 3 ժամ անդադար պարապում է: Սա մարզումների այն ռեժիմն է, որ մարզիչը սահմանել է։
Մարզիչն այս պահին էլ գնահատում է Սուսաննայի մարզավիճակը, մարզական պատրաստվածությունն ու հնարավորությունները: Եվրոպայի առաջնության հաղթանակից հետո աշխատել է ուղղել այն թերությունները, որոնք նկատել էր: Այժմ մարզուհին գերազանց մարզավիճակում է: Սա մարզումների վերջին շաբաթն է, որից հետո կմեկնեն Ղազախստան, որտեղ սեպտեմբերի 25-28-ը կկայանա ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Այս պայքարում 15-ամյա մարզուհին միակ աղջիկ ձյուդոիստն է, որ Հայաստանից մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Այս մրցապայքարում ևս ոսկի նվաճելու արդյունքում Սուսաննան մտադիր է Օլիմպիական խաղերի հավակնորդ դառնալ:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...