Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունն այսօր չի կայացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունն այսօր չի կայացել

17:53 06.09.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Առաջին դատական նիստը չի կայացել։

Դատարանի աշխատակազմից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ պատճառների մասին տեղեկատվություն խոստացան հրապարակել ավելի ուշ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հետաձգման մասին նախօրոք տեղյակ եղել էին դատավարության կողմերը, դրա համար էլ դատարան չէին ներկայացել։

Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 24-ամյա Անդրեյ Ռազգիլդեևը։

Ըստ մեղադրական եզրակացության` նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 17.00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մայակովսկի փողոցում հետապնդել էր առավոտ շուտ աշխատանքի շտապող կնոջն ու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Ջուլիետա Ղուկասյանը տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։

Հիշեցնենք, որ մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևը գտնվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

BACK_TO_TOP