Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկացի գործընկերների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկացի գործընկերների հետ

11:28 07.09.2019

«Ազատ մամուլը կարևորագույն արժեք է. կարևոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն և, որ պակաս կարևոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում և լսում են», – «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարևորության մասին իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր Միացյալ Նահանգներում հաջորդ օրերի ընթացքում կծանոթանան ամերիկյան հաստատությունների աշխատանքին և կկիսվեն իրենց սեփական փորձով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայաստանցի առաջնորդների այցը կազմակերպված է «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի և իրականացվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից, նշում է ԱՄՆ-ի դեսպանության մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը.

«Ծրագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանից մասնագետների համար հանդիպելու իրենց ամերիկյան գործընկերների հետ եւ տեղում ծանոթանալու ամերիկյան փորձին, և հետագայում ստեղծված կապերն օգտագործելով, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով»:

Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի Հայաստանցի մասնակիցների հետ քննարկմանը ամերիկյան մասնավոր լրատվամիջոցների ու նաև «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի փորձն է ներկայացրել «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խմբագիր Արամ Վանեցյանը: ԱՄՆ-ի մայրաքաղաքից ծրագրի մասնակիցները կուղևորվեն Դեթրոյթ, որտեղ կհանդիպեն իրենց գործընկերներին: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի իրավական խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ցանկանում է ուսումնասիրել ամերիկյան փորձը մի շարք խնդիրների ինստիտուցիոնալ լուծման հարցում.

«Ցանկալի է կիրառել ամերիկյան ժողովրդավարության փորձը Հայաստանում, հաշվի առնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը հանդիսանում է հանրության դեմքը, հանրության խողափողը Հայաստանում լուրջ զարգացումների մասին խոսելիս»:

Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության տնօրենի օգնական Սյուզաննա Թուսինյանին հատկապես հետաքրքրում է նոր տեխնոլոգիաների պայմաններում ռադիոյի զարգացման հեռանկարները.

«21-րդ դարում ռադիոն գնում է դեպի վիզուալիզացում և մենք նույնպես կիրառում ենք այդ փորձը, սակայն, պատրաստ ենք նաև դրսի փորձը բերել Հայաստան»:

Ծրագրի մասնակիցների հետ մեկ ժամից ավելի փակ դռների հետևում զրուցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը հիշեցնում է՝ ծրագիրը փորձի երկկողմ փոխանակում է նախատեսում, ուստի ամերիկյան կողմը նույնպես հնարավորություն կունենա սովորելու հայ մասնագետներից.

«Ծրագրին մասնակցում է Հայաստանի հանրային հեռարձակողների փայլուն խումբ և մենք զրուցեցինք ազատ և պատասխանատու լրատվամիջոցների դերի մասին, որն օգնում է քաղաքացիներին անկողմնակալ տեղեկություններ ստանալ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնեն և երկիրը հաջողություն գրանցի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP