Ինչո՞ւ է հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ինչո՞ւ է հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական առաջին նիստը

12:54 07.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, տեղի էր ունենալու Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը, որը ինչպես հայտնել էինք, չէր կայացել: Այսօր արդեն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկատվություն է տեղադրվել դատավարությունը տեղի չունենալու պատճառի մասին:

Ըստ այդ տեղեկատվության` նիստից 1 օր առաջ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը խնդրել է 06.09.2019թ. ժամը 16:00-ին քրեական գործով, ըստ մեղադրանքի, Անդրեյ Ռազգիլդեևի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նշանակված դատական նիստը հետաձգել մեկ այլ հերթի՝ իր արձակուրդում գտնվելու պատճառով:

Հաշվի առնելով քրեական գործով մեղադրող Կարեն Գաբրիելյանի կողմից ներկայացված վերոշարադրյալ գրությունը և հիմք ընդունելով ներքոհիշյալ դրույթների, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է»), դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (… քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է») պահանջները, դատարանը որոշել է նշված քրեական գործով 2019 թվականի սեպտեմբերի 6-ին` ժ. 16:00-ին, նշանակված դատական նիստը հետաձգել, իսկ հերթական դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերը պատշաճ կարգով կծանուցվեն ավելի ուշ:

Ըստ մեղադրական եզրակացության` նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 17.00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մայակովսկի փողոցում հետապնդել էր առավոտ շուտ աշխատանքի շտապող կնոջն ու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Ջուլիետա Ղուկասյանը տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։

Հիշեցնենք, որ մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևը գտնվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

BACK_TO_TOP