Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան

11:33 09.09.2019

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ ՀՀ պաշտոնյաները կարող են քայլեր իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ.

«Եթե արձանագրված խախտումները հնարավոր չէ վերացնել առանց նախագծի փոփոխման, ապա առաջանում է նոր նախագծի անհրաժեշտություն և շրջակա միջավայրի ազդեցության գնահատում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՇՄԱԳ փաստաթղթով հանքարդյունաբերողն արձանագրում է իր պարտավորությունները հանրության և կառավարության առաջ:

Վարչապետը հիշատակեց «Էլարդ»-ի ներկայացուցիչների խոսքը, ովքեր ասել էին, որ պատասխանատվությունը կրում է «Լիդիան» ընկերությունը:

«Վերջին օրերին մենք քննարկումներ ենք ունեցել, որոնք տեսաձայնագրվել են և կհրապարակվեն: «Լիդիանն» ասում է, որ ինչպես ՇՄԱԳ-ում գրել է, պարտավորվում է հանքը 100 տոկոս անվտանգ շահագործել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 100 տոկոս անվտանգ շահագործումը ենթադրում է, որ ոչ մի լիտր ջուր չպիտի աղտոտվի, ոչ մի թիզ հող չպիտի աղտոտվի, անգամ անասունների արտերի վրա չպիտի փոշի նստի:

Վարչապետը նշեց, որ հիմա «Լիդիան»-ն ամենաբարձր մակարդակով ասում է, որ կստանձնի հանքի անվնաս շահագործումը:

«Շեղումների պարագայում տրվում է 90 օր ժամանակ, եթե շեղումը չի ուղղվում, ապա հանքը փակվում է: Այս ամենի արդյունքում իմ արձանագրումը հետևյալն է՝ այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: Մեկ այլ կողմից մենք չենք կարող հաշվի չնստել տնտեսական հանրության անհանգստության հետ»:

Վարչապետը նշեց, որ «Մուդիս» ընկերությունը վերջերս բարձրացրել է Հայաստանի վարկանիշը։ Վարչապետի խոսքով՝ եթե այս իրավիճակը ճիշտ լուծում չստանա, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման:

«Եթե մենք ուղղակի ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի՝ բնապահպանական մտավախություններից ելնելով, ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Թեղուտի հանքը կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվի: Այդ դեպքում կարող է ստացվել, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ: Դրանից բացի, մենք չենք կարող արհամարհել մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրները, որոնք ևս ուղղակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս»:

Վարչապետը նշեց, որ չի կարող փակագծերը բացել, սակայն յուրաքանչյուր մարդ անձնական վերլուծություն կատարելու դեպքում կարող է հասկանալ, թե ինչու է վարչապետն այս պարագայում հիշատակում անվտանգության հարցը:

Նիկոլ Փաշինայնը ներկայացրել է առաջարկներ՝ ուզում է ջերմուկցիներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Երկրորդ՝ վարչապետը հանձնարարական է տվել Բնապահպանական տեսչական մարմնին Ամուլսարում ստուգումներ սկսել։

Վարչապետը կարծում է, որ այդ ստուգումների արդյունքում կարող են ի հայտ գալ անճշտություններ, որոնք հնարավոր կլինի վերացնել առանց նախագծային փոփոխությունների:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

BACK_TO_TOP