Վարչապետը ջերմուկցիներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Վարչապետը ջերմուկցիներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը

11:41 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Ամուլսարի թեմայով և հայտնել, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը բարեկամական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, ով կապ ունի Ամուլսարի հետ.

«Իվանյանն իր վերադաս պաշտոնյային զեկուցել է, որ ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ, և Իվանյանի վերադասը սա չի զեկուցել իր վերադասին, քանի որ իրավական առումով սա բացարկ հայտնելու հիմք չէր տալիս: Քրեական գործը վերցվել է վարույթից և հանձնվելու է Արսեն Այվազյանին: Կձևավորվի քննչական խումբ, որը կքննի առկա և նախկինում եղած փաստերը»:

Վարչապետն ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ կառավարությունն ունի հնարավորություն՝ իրականացնելու ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների վերահսկման համար:

«Մենք ցանկացած պահի կարող ենք օդի, ջրի նմուշ վերցնել և խախտման դեպքում տալ ժամանակ՝ ուղղելու համար, եթե ոչ մեկընդմիշտ արգելել հանքի շահագործումը»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս պահին ՀՀ-ում չկա բավարար մոնիթորինգային տեխնիկա, և հաջորդ տարի՝ մայիսին, կառավարությունը պետք է գնի մոնիթորինգային տեխնիկա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Լիդիան» ընկերությունն ասել է, որ սեպտեմբերին հանքին հասանելություն ստանալու դեպքում շինարարություն կլինի ապրիլին: Վարչապետն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թ-ի 4-րդ եռամսյակն է, կամ 2021 թ-ի սկիզբը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ կարող են լինել նաև հողային որոշակի աշխատանքներ.

«Ամուլսար տանող ճանապարհների փակ լինելն այս պահին լրջորեն վնաս է հասցնում Հայաստանի վարկանիշին, ջերմուկցիներին կոչ եմ անում ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոնիթորինգի գործընթացում կառավարությունը կարող է ներգրավել բոլոր շահագրգիտ կողմերին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

BACK_TO_TOP