4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

15:08 09.09.2019

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:

Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը /ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան/, Ալեքսանդր Աբելյանը /ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան/ և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Եվա Հունանյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/։

Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վաչագան Դիլանյանը /մաթեմատիկա՝ 12-րդ դասարան/, Դավիթ Կիրակոսյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/ և Արեն Հակոբյանը /քիմիա՝ 11-րդ դասարան/:  

Երևանի թիմը ղեկավարում էին Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Հրանտ Թոփչյանը և քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը։

Նշենք, որ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադան թիմային մրցույթ է չորս առարկաներից /մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա/, որին մասնակցում են 14-18 տարեկան աշխարհի մեծ քաղաքների աշակերտներ։ Յուրաքանչյուր քաղաք կարող է ներկայացնել 8 մասնակից՝ յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2018-ի մրցույթում, որին մասնակցում էր 33 քաղաքի 257 աշակերտ, նվաճել է 3 արծաթե և 5 բրոնզե մեդալների, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:36 11.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

BACK_TO_TOP