ՄԹ արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

ՄԹ արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար

15:20 09.09.2019

OpenDemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին, 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է հոդված, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։ Այս մասին հայտնում է Armecofront.net-ը:

Հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների, ներառյալ դեսպանների և Լիդիան ընկերության ներկայացուցիչների միջև բազմաթիվ հանդիպումների մասին։ Այս խնդիրը բարձրացվել է նաև Միացյալ Թագավորության խորհրդարանում, մասնավորապես՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել Մոյլը հարցումներ է հղել Բրիտանիայի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե արդյոք կառավարությունը երբևէ գնահատե՞լ է, թե ինչ արժանիքներ ունի հանքարդյունաբերական ծրագիրը Մեծ Բրիտանիայի շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի 2013թ․ հայտարարությունները, թե Ամուլսարի հանքի ծրագիրը խոշորագույն բրիտանական ներդրումն է Հայաստանում, և արդյոք Բրիտանիայի ժողովրդի գրպանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվո՞ւմ է այդ վիճարկելի ծրագիրը։

Պետքարտուղար՝ Պահպանողական կուսակցության անդամ Քրիսթոֆեր Պինչերի պատասխանից պարզ է դառնում, որ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնում իր դեսպանների վարքագծի համար, ավելին, բրիտանական բյուջեից ֆինանսավորվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք Ամուլսարի ծրագրի առաջխաղացման մեջ մեծ դեր են ունեցել՝ մինչև 2017թ-ը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, և մինչ օրս ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)։ Մեր կողմից հավելենք, որ 2012-2014թթ․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի համաժամանակյա դեսպաններ են եղել ամուսիններ Ջոնաթան Էյվզը և Քեթրին Լիչը։ Նախկին դեսպան Էյվզն այժմ բարձր պաշտոն է վարում Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկում՝ ՎԶԵԲ-ում։

Հայկական բնապահպանական ճակատը Թոմաս Ռոուլիի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է ստորև ամբողջությամբ։

«Հանքատերերի և Հայաստանի ժողովրդի միջև ընթացող բուռն վեճում Միացյալ Թագավորությունը (ՄԹ) բռնել է միջազգային հանքարդյունաբերական ընկերության կողմը:

Թոմաս Ռոուլի

2019թ. սեպտեմբերի 2

2018-ին Հայաստանում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն», որի ընթացքում զանգվածային բողոքի շարժումը ստիպեց կլեպտոկրատական ռեժիմին հրաժարական տալ:

Հայաստանի հեղափոխությունը հանգեցրեց նաև այլ արդյունքների, ինչպես օրինակ Լիդիան Ինթերնեշնլ հանքային ընկերության 400 միլիոն դոլարանոց ծրագրի կասեցմանը՝ հանքի ճանապարհների շրջափակման միջոցով:
Տեղեկատվության ազատության մասին օրենքների միջոցով ստացված նոր փաստաթղթերը ցույց են տալիս ՄԹ արտաքին գերատեսչության մասնավոր ներգրավվածությունը՝ հօգուտ Լիդիան Ինթերնեշնլի:
ՄԹ արտաքին գործերի գերատեսչությունը քննադատության է ենթարկվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամի և միջազգային մակարդակով պայքար մղող շարժման մասնակիցների կողմից՝ Հայաստանում ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար։

Տեղեկատվության ազատության մասին օրենքով հասանելի դարձած նոր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ՄԹ արտաքին գերատեսչությունը հաճախակի կապ է պահել Լիդիան Ինթերնեշնլի հետ, որը հարավկովկասյան պետությունում Ամուլսարի ոսկու հանքի բացման դրոշակակիրն է: Հրապարակումները լույս են սփռում Հայաստանում բրիտանական դեսպանության և հանքային ընկերության միջև գոյություն ունեցող կապերի մասին հանքի ընդդիմադիրների ունեցած մտավախությունների վրա:

openDemocracy-ի ձեռք բերած արձանագրությունները բացահայտում են, թե ինչպես են Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող բրիտանական դեսպանատան անձնակազմի ներկայացուցիչները, ներառյալ՝ դեսպանները, 2013-2018թթ. ընթացքում կանոնավոր կերպով կապի մեջ եղել Լիդիան Ինթերնեշնլի հետ Ամուլսարի ծրագրի առնչությամբ: Նրանք կազմակերպել են պրեզենտացիաներ, սեմինարներ, հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ և վերջին իրադարձությունների մասին տեղեկատվական իրազեկումներ: Օրինակ, արձանագրություններում նշվում է 2018թ. հունվարից հուլիս ամիսներին Լիդիանի և դեսպանատան միջև կայացած հաղորդակցության 55 դրվագների մասին:

Բրիտանիայի կառավարության կողմից վարվող ներքին հաղորդակցության մի ցուցիչի համաձայն, որը թվագրված է 2018թ․ դրությամբ և նույնպես ձեռք է բերվել openDemocracy-ի կողմից (տե՛ս PDF ֆորմատով Փաստաթուղթ 1-ը), երևում է, թե ինչպես է դեսպանությունը հետամուտ եղել Ամուլսարի հարցին, երբ «Թավշյա հեղափոխությունից» հետո այս հարցը հայտնվել է երկրի քաղաքական օրակարգի առաջնագծում:

Հաղորդագրության մասին տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակի տեսքով, որտեղ հանդիպման քննարկման թեմաների բաժնում ներկայացված են հետևյալ վերտառությամբ փաստաթղթեր՝ «Լիդիանի նորությունների նախագիծ», «Հարցեր դեսպանի համար», «Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպման հիմնական կետերը» կամ «Լիդիանի հետ հանդիպման եզրակացություններ»։ Հանդիպումների ցանկում արձանագրվում են, օրինակ, 2018թ. սեպտեմբերին պատրաստված և Լիդիանին առնչվող՝ դեսպանատան 7 ներքին փաստաթղթեր: Այդ նույն ամսում ՀՀ կառավարությունը պատվիրել էր ջրային ռեսուրսների վրա ոսկու հանքի ազդեցության գնահատում, ինչպես նաև Լիդիանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անկախ ուսումնասիրություն:

Հայաստանի բնապահպանները մտահոգություններ են արտահայտել այս կապերի առնչությամբ՝ դեսպանների գործողությունների մասին բաց նամակներ գրելով ՄԹ արտաքին գերատեսչությանը 2013 և 2019 թվականներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է

11:53 11.05.2025

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է

Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:36 11.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

BACK_TO_TOP