Ես էլ կարող եմ ամեն օր օրենսգրքի նոր փոփոխություն բերեմ, բայց դա ժամանակի վատնում կլինի, չէ՞․ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Ես էլ կարող եմ ամեն օր օրենսգրքի նոր փոփոխություն բերեմ, բայց դա ժամանակի վատնում կլինի, չէ՞․ Մանուկյան

16:20 09.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը քիչ առաջ պատասխանեց իր ընդդիմախոսների՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի և Սերգեյ Բագրատյանի հնչեցրած քննադատությանը։ Մանուկյանը հայտարարել էր, որ այդ պատգամավորների նախագծերը դրվագային լուծումներ են տալիս փոքր խնդիրների՝ առանց մեծ խնդիրների ընդհանուր լուծում տալու։

Սրա համար Մանուկյանն արժանացավ քննադատության։ ԲՀԿ պատգամավորները պնդեցին, որ իրենք լուծում են այդ հարցերը, թող մյուսներն էլ լուծեն մյուս հարցերը, ոչ թե սպասեն, որ «մի օր» գալու է համընդհանուր լուծում։ Մանուկյանն այս ամենին պատասխանեց, որ ինքը նույնիսկ կողմ է Բագրատյանի առաջարկած նախագծին, բայց իր ասածն այն է, որ կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ։

«Հիմա ես ամեն օր կարող եմ վարչական իրավախախտումների մասին օրենքով նոր փոփոխություններ բերեմ, ԽՍՀՄ բառը հանեմ, բերեմ։ Բայց էս ձեր ժամանակի վատնում կլինի, չէ՞»,- ասաց Մանուկյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

21:34 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

21:01 09.05.2025

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

20:16 09.05.2025

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...

SHANTNEWS

20:00 09.05.2025

SHANTNEWS

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

19:53 09.05.2025

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...

BACK_TO_TOP