14:02 11.09.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Ներկայացել էին քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը:
Լամբարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, թեև նրան հարցեր ուղղեցին ոչ միայն պետական մեղադրողն ու դատավորը, այլև ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Հարցերն ուղղվում էին հիմնականում գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին, որը, հիշեցնենք՝ մի քանի օր անց մահացավ հիվանդանոցում: Լամբարյանի միակ պատասխանը բոլոր հարցերին այն էր, որ Արմեն Բիլյանը (մեղադրվում է Գագիկ Մկրտչյանի սպանության համար-խմբ․») «այնտեղ չի եղել»:
Ահա, թե ինչ հարցեր ուղղեց Պավել Մանուկյանն ամբաստանյալ Լամբարյանին:
– Արմեն Լամբարյան, դու քեզ «Սասնա ծուռ» համարո՞ւմ ես:
– Իսկ դո՞ւ,- պատասխանեց Լամբարյանը:
– Բիլյան Արմենը էնտեղ ներկա եղե՞լ է:
– Ո´չ:
– Կրակոցի վայրում` ՊՊԾ գնում,- կոնկրետացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը,- տեղյա՞կ եք` ինչ կրակոցի մասին է խոսքը:
– Ո´չ,- պատասխանեց Լամբարյանը:
– Ինքը լավ հիշում ա, ու էստեղ մինչև դատը սկսվելը դուք արդեն որոշել էիք, որ ոչ մի հարցի չեք պատասխանի,- նկատեց զոհված ոստիկանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը:
Պավել Մանուկյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ևս ճշտեց՝ Բիլյանն այնտեղ եղե՞լ է կրակոցի ժամանակ: Լամբարյանը կրկին բացասական պատասխան տվեց:
Մյուս ամբաստանյալը՝ Խաչատուր Գիչյանը, ևս հրաժարվեց ցուցմունք տալ:
– Ես ի՞նչ գիտեմ՝ էս թարաֆից ի՞նչ են ասել կամ էն թարաֆից ի՞նչ են ասել,- ասաց ամբաստանյալը:
-Դուք ասեք այն, ինչ գիտեք,- նկատեց դատավոր Մեսրոպ Մակյանը:
Մեղադրողը միջնորդեց հրապարակել Գիչյանի նախաքննական ցուցմունքները, սակայն այն ժամանակ, երբ ներկա կլինի նրա շահերի պաշտպանը:
Հիշեցնենք՝ Խաչատուր Գիչյանը, ըստ մեղադրանքի, ՊՊԾ գնդի գրավման համար տրամադրել և վարել է իր «ԿրԱԶ» մակնիշի բեռնատարը:
Նիստը հետաձգվեց երկու շաբաթով:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...