Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել

17:17 11.09.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված:

Գրությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի պարոն Աղաջանյան

 

Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ, հայտնում եմ, որ Elard և TRC ընկերությունների անկախ փորձաքննության արդյունքները՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, ներկայացվել են Գիտությունների ազգային ակադեմիա (որը համաձայն 2011 թվականի ապրիլի 4-ի «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ-135-Ն օրենքի՝ գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է) և պետական կառավարման լիազոր մարմիններին: Շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, Lydian International Ltd., Golder Associates, Global Resource Engineering ընկերությունների պաշտոնական կայքերում տեղադրված նյութերը:

Ստորև ներկայացնում եմ պետական կառավարման լիազոր մարմինների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Elard ու TRC ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ փաստաթղթերի (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության) վերաբերյալ:

  • Թթվային ապարների դրենաժի կառավարման պլանում ջրի որակի մոդելավորմանընթացքում դիտարկվել են մոդելավորված երկաթի բնական վիճակից ավելի ցածր կոնցենտրացիաներ՝ 0.000000566մգ/լ, այն դեպքում, որ Ամուլսարի ստորգետնյա և մակերևութային ջրերում և անձրևաջրերում այդ ցուցանիշը տատանվում է 0.001-300մգ/լ:
  • Պասիվ մաքրման համակարգի նախագծման համար օգտագործված ջրի որակի մոդելավորման 2015 թվականի կանխատեսումներում ալյումինի կոնցենտրացիան հաշվարկվել է 2.27մգ/լ, իսկ 2017 թվականին այն վերանայվել է և հաշվարկվել է 27.2մգ/լ:
  • ՇՄԱԳ հաշվետվության 166-րդ էջի «Ամփոփում» բաժնում նշվում է, որ «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ տարեկան գոլորշիացման ցուցանիշը գերազանցում է տեղումների քանակին»: Սակայն հայցվող տարածքում գոլորշիացման ցուցանիշը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը գնահատել է միայն Որոտանի դիտակայանի տվյալներով: Ընդ որում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կլիմայական բնութագրերի ելակետային տվյալներում և ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում ներկայացված են գոլորշիացման վերաբերյալ հակասականցուցանիշներ (համապատասխանաբար ՇՄԱԳ-ի աղյուսակ 2.1.3 և աղյուսակ 2.6.10):

Աղյուսակ 1.

Գոլորշիացումը Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում ըստ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ 2016թ.-ի ՇՄԱԳ-ում ամրագրված տվյալների, (մմ)

 

  I II III IV V VI VII VIII IX X XI XII
Աղյուսակ 2.1.3. 9.00 10.1 14.0 32.8 64.9 135.0 187.5 198.3 157.3 37.6 22.7 11.8
Աղյուսակ 2.6.10 24,5 27,9 44,9 59,3 93,3 128,1 150,8 154,7 122,9 72,3 40,2 58,4

 

Փաստացի, ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում Որոտան լեռնանցք օդերևութաբանական կայանի գոլորշիացման փոխարեն օգտագործվել են գոլորշունակության հաշվարկային տվյալները, ինչը ըստ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոպիտ սխալ է և անհրաժեշտ է օգտագործել ծառայության կողմից տրամադրված գոլորշիացման հաշվարկային տվյալները:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ ներկայացված տվյալները հակասում են տարածքում գոլորշիացման ցուցանիշի վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին (աղյուսակ 2):

Աղյուսակ 2.

Գոլորշիացումը Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 2000-2018թթ. դիտարկումների արդյունքների, (մմ)

 

XII-II III IV V VI VII VIII IX X XI Տարի

Որոտանի լ-ցք,

միջինը

40,9 15,7 25,0 44,0 42,4 42,9 35,6 36,6 29,5 13,4 325,9

 

 

  • Ըստ ՇՄԱԳ հաշվետվության ներկայացված տվյալների՝ Որոտանի լեռնանցքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսին՝ +21, ամենացածրը հունվարին՝  -12 աստիճան: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը և ըստ Որոտանի լեռնանցքի օդերևութաբանական կայանի տվյալների օգոստոսին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +30, իսկ հունվարին նվազագույն ջերմաստիճանը -36 աստիճանի: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-իհունվարին գրանցված նվազագույն ջերմաստիճանը ենթադրում է բացահանքերի արտադրողականության և ծառայման ժամկետների հաշվարկային փոփոխություններ:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված է, որ Ջերմուկում քամու ուժգնացում դիտվում է հազվադեպ, և սա նման է Որոտանի լեռնանցքի գրանցված տվյալներին: Սակայն, ըստ Ջերմուկ օդերևութաբանական կայանի տվյալների, ուժեղ քամիներն այստեղ հաճախակի են և քամու առավելագույն արագությունը հասնում է 30մ/վ, իսկ Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում 40մ/վրկ։
  • Ըստ ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացվածի՝ Ամուլսարի գագաթին քամու առավելագույն արագությունը գրանցվել է 15մ/վրկ: Սակայն դիտարկումների արդյունքներով, Որոտանի լեռնանցքում, Ամուլսարի ստորոտում գրանցվում են մինչև 40մ/վրկ քամիներ:
  • Հաշվետվությունում նշվում է, որ Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել, ինչը ճիշտ չէ. Արփա-Սևան ջրատարի վրա 1968 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության «Ծովինար» ջրաչափական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 40.1562650 և 45.4946680):
  • Հաշվետվությամբ ամրագրված է, որ «Արփա և Դարբ գետերի հոսքի պատմական տվյալներ հասանելի չեն, իսկ ծրագրի հարևանությամբ Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից վերև ջրաչափական կայաններ չեն հայտնաբերվել»: Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից 4.0կմ հոսանքով վերև 1957 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության Արփա-Ջերմուկ հիդրոլոգիական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 39.8378150 և 45.6766940):
  • Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների, 2015-2018թթ.-ի կտրվածքով Ջերմուկի և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում գրանցվել է դիտված վտանգավոր օդերևութաբանական երևույթների ավելացում:
  • Քանի որ ծրագրի տարածքն աչքի է ընկնում հորդառատ անձրևներով, հետևաբար անհրաժեշտ է հաշվարկել հանքի տարածքից ձևավորվող` Կեչուտի ջրամբար թափվող «Պուճուր գետ» գետակի վտակի 0.1% ապահովվածության առավելագույն ելքերը: Այդ անանուն վտակը սկիզբ է առնում դատարկ ապարների լցակույտի տարածքից և վարարման ընթացքում կարող է հանգեցնել ընդերքօգտագործման թափոններով Կեչուտի ջրամբարի աղտոտմանը:
  • Սեյսմիկ վտանգի գնահատման իրականացման ժամանակ չեն օգտագործվել գործիքային ժամակահատվածի համար երկրաշարժերի տեղական կատալոգները:
  • Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 26-ին հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ԲՓ-35 դրական փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ և կազմել համապատասխան զեկույցներ, հաշվետվություններ: Դրանցում ներկայացվել են տվյալներ, տեխնիկական լուծումներ, որոնք ներառված չէին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական ստացած նախագծի և հաշվետվության մեջ: Մասնավորապես.
  • վերանայվել է հանքավայրի տարածքին բնորոշ գոլորշիացման ցուցանիշները,
  • լրամշակվել է բացահանքի և դատարկ ապարների լցակույտի տարածքների ջրային հաշվեկշիռը,
  • պասիվ մաքրման համակարգի աերոբ մաքրման խոնավ տարածքը փոխարինվել է անթթվածին կրաքարային դրենաժով:

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման 2016 թվականին կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում չեն ներառվել նորացված տվյալներ, չեն դիտարկվել դրանց հետ կապված լուծումներ:

  • Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 439-Ն որոշման պահանջների:

Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

BACK_TO_TOP