Հրապարակված գաղտնի փաստաթղթերը ներկայացնում են առանց համաձայնագրի «Բրեքսիթին» հաջորդող հնարավոր քաոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Հրապարակված գաղտնի փաստաթղթերը ներկայացնում են առանց համաձայնագրի «Բրեքսիթին» հաջորդող հնարավոր քաոսը

13:00 12.09.2019

Առանց համաձայնագրի «Բրեքսիթը» կարող է հանգեցնել սննդի և վառելիքի գների աճի, դեղորայքի մատակարարման ուշացումների և անկարգությունների: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գաղտնի փաստաթղթում, որոնք Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է պատգամավորների պնդմամբ:

5-էջանոց փաստաթուղթը ներկայացնում է կառավարության ծրագիրը առանց համաձայնագրի «Բրեքսիթի» դեպքում և կոչվում է «Յելոուհամեր» գործողություն (Operation Yellowhammer): Դրա բովանդակության որոշ մասեր օգոստոսին հրապարակել էր Sunday Times պարբերականը, սակայն Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ դա հին փաստաթուղթ է:

Խորհրդարանի աշխատանքի դադարեցման նախօրեին Համայնքների պալատը Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջել էր հրապարակել փաստաթուղթը:

Այն ներկայացնում է առանց համաձայնագրի «Բրեքսիթի» դեպքում «վատագույն սցենարը». սահմանին հնարավոր են կուտակումներ՝ բեռնատարների 85%-ը, գուցե, Լա Մանշի նեղուցն անցնելիս պատրաստ չլինի ֆրանսիական մաքսային նոր ռեժիմին և հերթերում սպասի 1.5-ից 2.5 օր:

Այդ ձգձգումներից հատկապես կտուժի դեղորայքի փոխադրումը: Այս ամենը կազդի նաև «թարմ սննդամթերքի որոշ տեսակների» փոխադրումների վրա, կարող է առաջանալ նաև փաթեթավորման անհրաժեշտություն: Ըստ փաստաթղթի՝ այս ամենը չի առաջացնի Մեծ Բրիտանիայում սննդամթերքի պակաս, սակայն ապրանքատեսակների ընտրությունը կնվազի, և գինը կբարձրանա՝ վնաս հասցնելով խոցելի խմբերին:

Փաստաթուղթը նախազգուշացնում է, որ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում տեղի կունենան ցույցեր և հակացույցեր, ինչը կպահանջի ոստիկանական զգալի ռեսուրսների ներգրավում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յանիկ Սիների  պատմական ցուցանիշը

12:42 16.08.2025

Յանիկ Սիների պատմական ցուցանիշը

Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

12:28 16.08.2025

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ Պուտին

12:20 16.08.2025

Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

12:07 16.08.2025

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...

SHANTNEWS

12:00 16.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» մարզիչը  վնասվածք է ստացել մարզման ժամանակ

11:55 16.08.2025

«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...

BACK_TO_TOP