Ո՞ր երկրների թղթադրամների միջոցով են բակտերիաներն առավել հեշտ փոխանցվում․ ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ո՞ր երկրների թղթադրամների միջոցով են բակտերիաներն առավել հեշտ փոխանցվում․ ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները

08:54 13.09.2019

ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները

ԱՄՆ-ում կայացել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2019 թվականի Շնոբելյան մրցանակների հանձնման 29-րդ  արարողությունը։ Այն կայացել է Հարվարդի Սանդերս թատրոնում։ Մրցանակի են արժանացել 10 թիմեր։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակային ֆոնդը կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։

Հաղթողների  ելույթին, որը պետք է տևի 60 վայրկյանից ոչ ավելի, ըստ ավանդույթի՝ հետևել է 8-ամյա մի աղջնակ։ Հենց ժամանակը սպառնվել է՝ նա ընդհատել է նրանց՝ ասելով, որ իր համար ձանձրալի է։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Բժշկության ոլորտում նվաճման համար մրցանակ է ստացել Իտալիայից Սիլվանո Գալուսը։ Նա իր գործընկերների հետ պարզել է, որ պիցցայի օգտագործումն օգնում է օրգանիզմին հաղթահարել որոշ հիվանդություններ։ Սակայն մի նրբություն կա, այն պետք է պատրաստված լինի Իտալիայում։

«Էկոնոմիկա» անվանակարգում մրցանակը շնորհվել է թուրք, հոլանդացի և գերմանացի գիտնականների խմբին։ Նրանք պարզել են, թե որ երկրների թղթադրամների միջոցով են առավել հեշտ փոխանցվում բակտերիաները։ Նրանք եկել են եզրակացության, որ այդ առումով ամենախոցելին ամերիկյան և ռումինական թղթադրամներն են։

Տեխնիկայի ոլորտում մրցանակի է արժանացել իրանցի գյուտարար Իման Ֆարաբահշան, ով հորինել է մանկական տակդիրները փոխելու հարմարանք։ Նա, սակայն, չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։

«Քիմիա» անվանակարգում մրցանակը բաժին է հասել ճապոնացի գիտնականներին։ Նրանց  հաշվարկներով՝ 5 տարեկան երեխայի մոտ օրական միջինն արտադրվում է  մոտ 0․5 լիտր թուք։

Կենսաբանության ոլորտում ժյուրին բարձր է գնահատել միջազգային գիտական խմբի (Սինգապուր, Չինաստան, Ավստրալիա, Լեհաստան , ԱՄՆ, Բուլղարիա)  աշխատանքը, ովքեր պարզել են, որ սատկած խավարասերներն ավելի երկար են պահպանում մագնիսական հատկությունները, քան ողջերը։

Անատոմիայում բացահայտում են արել ֆրանսիացի գիտնականները՝ ուսումնասիրություն իրականացնելով փոստատարների շրջանում։ Պարզվում է՝ հագնված տղամարդկանց մոտ ձախ ամորձին ավելի տաք է, քան աջը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP