Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև հուշագիր է ստորագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև հուշագիր է ստորագրվել

14:05 28.11.2017

Պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ։պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են հայ-բելառուսական բանակցությունները։

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ Անդրեյ Ռավկովի՝ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ժողովուրդների միջև անխախտ բարեկամության վրա։ Իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։

Բելառուսի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ երկու պետությունների փոխգործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։ Նման այցերն, ըստ գեներալ-լեյտենանտ Ռավկովի, հրաշալի առիթ են պաշտպանական ոլորտում կուտակած փորձի փոխանակման և ապագային միտված ծրագրեր կազմելու համար։

Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած վերջին լայնամաշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։

Նախարար Սարգսյանը բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամաշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018 թվականի ծրագիրը»։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP