Discovery-ն Հայաստանի մասին տեսանյութեր է նկարահանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Discovery-ն Հայաստանի մասին տեսանյութեր է նկարահանել

14:14 28.11.2017

Discovery հեռուստաալիքը YouTube-ի իր ալիքում հրապարակել է 6 տեսահոլովակ, որոնցում ներկայացվում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը:

Ամերիկյան հայտնի հեռուստաալիքը տեսանյութերում փորձել է Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Դրանցից առաջինում պատմվում է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Այնուհետ ցուցադրվում էեն Խոր Վիրապ վանքն ու պատմական փոսը, որում Տրդատ 3-րդ արքան պահել է Գրիգոր Լուսավորչին:

Երկրորդ տեսանյութում ներկայացվում է հետազոտող Թոմ Ալենի պատմությունը, որն իր առջև նպատակ է դրել 3 հազար կմ երկարությամբ ճանապարհ հարթել Հայաստանի լեռնային շրջաններում գտնվող անանցանելի անտառներով:

Երրորդում ներկայացվում է վիրտուալ զբոսանք Սևանա լճով, Աղթամար թերակղզով ու Սևանավանքով:

Հաջորդ տեսանյութում ներկայացվում է մայրաքաղաք Երևանը: Հեղինակները նշում են, որ մայրաքաղաքի սրտում գտնվող Հանրապետության հրապարակն աշխարհում ամենագեղեցիկ հրապարակներից է:

Մյուս տեսանյութում հեղինակները պատմում են Հայաստանի վերջին լարախաղացներից մեկի՝ Հովսեփ Բեգլարյանի մասին:

Իսկ 6-րդ տեսանյութում պատմվում է աշխարհի ամենաերկար զիփլայնի ու դրա ստեղծողի՝ Տիգրան Չիբուխչյանի մասին:

Discovery հեռուստաալիքը նմանատիպ ճանապարհորդական ճանաչողական տեսանյութեր շատ է արել աշխարհի տարբեր անկյուններում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

BACK_TO_TOP