19:40 13.09.2019
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ դատական նիստն է կայացել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ հարուցված քրեական գործով: Նա մեղադրվում է 2017 թվականի մայիսի 20-ին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ, բռնությամբ Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեթյանին և Արկադի Քոչինյանին առևանգելու համար: Տուժող Արտակ Այվազյանը դատարանում ասաց, թե ոչ մի բողոք չունի ու չի հասկանում, թե ինչի համար է դատարան կանչվել, ամբաստանյալ Արթուր Ասատրյանին էլ չի ճանաչում:
Տուժողն ասել է, թե իրեն առևանգող անձը ներկայացել է Պիպո անունով, սակայն այդ անձը Արթուր Ասատրյանը չէ։ Քանի որ տուժողի ցուցմունքները հակասական էին, մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Այվազյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում կասկածյալ Արտակ Այվազյանը մանրամասն նկարագրել է իրեն և 2 ընկերներին առևանգելու հանգամանքները: Ըստ տուժողի՝ իրենք բնակարան էին վարձակալել՝ միասին գործ անելու համար:
2017 թվականի մայիսի 20-ին Վազգենի հետ դուրս են եկել ցնցուղ գնելու: Անհայտ անձինք իրենց կամքին հակառակ Էջմիածնում սև գույնի «Պրիորա» մակնիշի մեքենայով հետապնդել են իրենց, բռնություն գործադրելով առևանգել և տեղափոխել ինչ-որ գործարանի տարածք, ձեռնաշղթաներ հագցրել, ծեծի ենթարկել։
«Սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել ու անընդհատ կրկնել՝ ասա ո՞վ է ձեր «զակազչիկը»։ Հարցը կրկնող անձն ասաց, որ ինքը Էջմիածնի Պիպոն է, ուզում է իմանալ, թե ով է մեզ պատվիրել, որ սպանենք նրան։ Ես ասում էի, որ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը»,- գրել է տուժողը նախաքննական ցուցմունքում։
Նախաքննական ցուցմունքում Արտակ Այվազյանն ասել էր նաև, թե իրենց առևանգողների թվում Պիպո անունով ներկայացած մարդը՝ 40-45 տարեկան, սպիտակ մաշկով, գեր, կլորավուն դեմքով էր:
Դատավոր Հրաչիկ Սարգսյանը խնդրեց ոտքի կանգնել ամբաստանյալ Արթուր Ասատրյանին: Տուժողն ասաց, որ այդ մարդը չի եղել առևանգողների թվում: Նախաքննական ցուցմունքում Արտակ Այվազյանը նաև պատմել է հետևյալը․
«Իր մարդկանց ուղարկեց մեր վարձակալած բնակարան, որտեղից Արկադիկին ծեծի ենթարկելով բերեցին մեզ մոտ։ Արկադիկը պատասխանում էր, որ որևէ տեղեկություն չունի, բայց նրան դարձյալ ծեծում էին։ Հետո մեզ տարան նկուղային հարկ, որտեղ Պիպոն սպառնաց, որ եթե չասենք, թե ով է «զակազչիկը», բոլորիս երեխաներին գողանալու է՝ բերի «պադվալ»: Հաջորդ օրն առավոտյան Պիպոն եկավ, հեռախոսով ցույց տվեց աղջկաս լուսանկարը՝ սպառնաց, որ «եթե չասես զակազչիկի անունը, աղջկադ կբերեմ մոտդ ու աչքիդ առաջ հետը սեռական հարաբերություն կունենամ»։ Այդ եղանակով Պիպոն ինձ ստիպեց «խոստովանել», թե իբր սպանության պատվերը տվել են Զոհրաբ Ղումաշյանը, Արտյոմ Կանևսկոյը և Սարատովի Արտյոմը, հետո նկարահանեց դա։ Հետո եկել, մեր ճղճղված և արյունոտ հագուստները փոխել են ու մեքենայով տարել մեր բնակության վայր։ Բացի դրանից՝ ստիպել են ձեռք տալ ինչ-որ զենքերի»:
Ազատ արձակելուց ժամեր անց 6-րդ վարչության աշխատակիցները եկել են իրենց վարձակալած բնակարան ր բերման ենթարկել իրենց։
Տուժողն ասել է, որ իրենց բնակարանում հայտնաբերել են արյունոտ իրեր, զենքեր։ Տուժողի կարծիքով՝ Պիպոյի մարդիկ են բերել այդ զենքերը գցել իրենց տուն, որպեսզի հիմնավորեն, որ իրենք էին իբր կատարելու սպանության պատվերը։ Իսկ զենքերը տուն են բերել այն ժամանակ, երբ ինքն ու Վազգենը, տան բանալին չգտնելով, դուռը բաց թողել-գնացել են: Դատարանում տուժողն ասաց, որ այս ցուցմունքներում շատ բան չի համապատասխանում իրականությանը:
«Չգիտեմ էս ինչ ցուցմունք ա, խի՞ են տվյալ մարդուն ( Արթուր Ասատրյանին-խմբ.) բերել էստեղ։
Հիշեցնենք,՝ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։
Ի դեպ, նույն դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով էլ այդ տուժողները մեղադրվում են հենց Զոհրաբ Ղումաշյանի, Սարատովի Արտյոմի, Արտյոմ Կանևսկոյի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, ու ևս երկու օրենքով գողի սպանությունը նախապատրաստելու համար: Մյուս քրեական գործով տուժող է ճանաչվել Արթուր Ասատրյանը:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...