15:13 28.11.2017
Հրեա լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս և ծանոթացել հայկական պատմամշակութային հարստություններին: Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ, Լապշինից ոչ պակաս հայտնի բլոգեր և հոգևորական Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հրեա լրագրողը շրջել է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում և կից լուսանկարներով իր բլոգում պատմել տեսածի մասին:
«Թաքնված Երուսաղեմ. Հին հայկական թաղամաս» վերնագրված հրապարակման մեջ Լապշինը պատմել է, որ Երուսաղեմում հայերը հայտնվել են դեռևս 2000 տարի առաջ՝ 1-ին դարում: Հայկական թաղամասը Երուսաղեմի 4 հիմնական հատվածներից մեկն է՝ մահմեդական, հրեական և քրիստոնեական թաղամասերի հարևանությամբ: Սակայն, ինչպես նշում է բլոգերը, հայերն այստեղ ամենափոքրաթիվ համայնքն են:
«Մահմեդականների թիվն անցնում է 20.000-ը, հրեաներինը մոտ 12.000 է, քրիստոնյաները՝ հույները, կաթոլիկները և մյուսները, մոտ 1000, իսկ հայերը 200 հոգի են»,- գրում է Լապշինը՝ նշելով, որ գրեթե 2000 հայ էլ ապրում է Երուսաղեմի նոր հատվածում, սակայն նրանց դժվար թե համարես հայկական համայնքի մաս, քանի որ համայնքի կյանքին չեն մասնակցում:
Լապշինը պատմում է, որ հայերը մինչև 1948 թվականը Երուսաղեմում ակտիվորեն կառուցել են քրիստոնեական տաճարներ, նույնիսկ այն ժամանակ, երբ խաչակրաց արշավանքից հետո բոլոր քրիստոնյաները փախան Երուսաղեմից, հայերը մնացին և կարողացան լեզու գտնել մահմեդականների հետ՝ որոշակի վճարների դիմաց պահպանելով կրոնական կառույցները: 1948-ից հետո հայերը մնացին մուրճի ու զնդանի արանքում, գրում է հրեա բլոգերը՝ նշելով, որ շատ հայեր այդ ժամանակ հեռացան՝ վախենալով հրեաների և մահմեդականների բախումներից:
Պատմելով այսօրվա Երուսաղեմի մասին՝ Լապշինը ներկայացնում է ժամանակակից հայկական հոգևոր և մշակութային կենտրոնները:
Հրապարակման վերջում Ալեքսանդր Լապշինը շնորհակալություն է հայտնում Երուսաղեմի հայկական միաբանությանը պատմաճարտարապետական ժառանգությունը պահպանելու և աշխարհին ներկայացնելու համար:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...