15:30 16.09.2019
«400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման մասին ճշմարտությունը ի հայտ բերելու համար, և ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք «ԷԼԱՐԴ» ընկերության հետ տեսակապի համար ծախսված 400.00 դոլարը վատնված չի՞ համարվում, եթե դրանից հետո վարչապետը հանձնարարել է տեսչական մարմնին ստուգումներ կատարել Ամուլսարում»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ընթացում:
«Սկսած առաջին օրվանից կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոսանոց թափանցիկ է աշխատել «ԷԼԱՐԴ» հետ սկայպ կոնֆերանսի ընթացքում պարզվեց, որ էդտեղ կա որոշակի բանավեճ: Երբ ես հարց տվեցի «ԷԼԱՐԴ»-ին, ապահովում են արդյոք իրենք անվտանգությունը՝ իրենք ասացին, որ ամեն դեպքում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է, ասացին, որ պետք է շինարարությունը սկսվի մնացած հարցերը հընթացս կարգավորենք:
Ամուլսարի հետ կապված` մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, և հենց այդ ճշմարտությունը ինքը պետք է մեզ բերի այս կամ այն որոշման: Երբ որևէ քաղաքացի ինչ-որ սարք է վերցնում և գնում ասում՝ այ, հիմա ես կչափեմ ռադիացիան և կպարզվի, որ էստեղ այնպիսի ռադիացիոն ֆոն կա, որ Հայաստանում կսկսվի կոտորած, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,- ասել է Փաշինյանը:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...