16:08 16.09.2019
«Ես անձամբ հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում էդ երևույթին, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ և հակասում է մեր երկրի անվտանգային շահերին: Գիտեք, որ մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր ենք քննարկել վատթարագույն դեպքերը և այդ դեպքերում մեր երկրի կարիքները հոգալու հնարավորությունները: Աստված չանի, պատերազմ է սկսվում՝ դրա ամենամեծ տնտեսական պրոբլեմը տնտեսական ճգնաժամն է: Նման իրավիճակներում երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ:
Հիմա եկեք արձանագրենք, թե մեր երկրում արտարժույթի աղբյուրները որո՞նք են` ամենաթարմ աղբյուրը ես քիչ առաջ նշեցի՝ զբոսաշրջությունն է, որն այս տարի մեր երկրին բերել է 351 մլն դոլար, որն աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ: Բայց երբ երկրում պատերազմ է սկսվում, ոչ միայն նոր զբոսաշրջիկներ չեն գալիս, այլև եղածներն էլ թողնում-գնում են երկրից, այսինքն` զրկվում ես մի աղբյուրից: Երկրորդ աղբյուրը գյուղմթերքի արտահանումն է: Երբ պատերազմ է սկսվում, փակում ես սննդամթերքը, որ արտահանում տեղի չունենա, որ սննդամթերքի պակաս չլինի:
Երրորդ աղբյուրն այլ ապրանքների արտահանումն է՝ սկսած տեքստիլից մինչև այլ բաներ: Պատերազմի ժամանակ երկրի բոլոր ռեսուրսները կենտրոնացվում են և երկիրը բերվում է ռազմական իրավիճակի: Նման պայմաններում միակ աղբյուրը, որ Հայաստանին կարող է բերել արտարժույթ, որքան էլ մեզ, բնությունը ինձ նման սիրողների համար տհաճ լինի, մնում է հանքարդյունաբերությունը: Պոտենցիալ ճգնաժամի պահին արտարժույթ ունենալու և ձեռք բերելու միակ աղբյուրը մնում է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկել՝ նշանակում է վտանգել մեր երկրի անվտանգությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը` ինչո՞ւ չեն հսկվում Հայաստանում գործող մյուս վտանգավոր հանքավայրերը, օրինակ` Սևանի մոտ գործող Զոդի հանքավայրը:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...