19:07 17.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ մեկնել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք՝ երկրի ղեկավարի հետ իր արդեն երրորդ հանդիպումն ունենալու։ Այս մասին հայտարարել է ինքը՝ նախագահը։
Թրամփի խոսքերով՝ երբևէ այդպիսի այցելություն կլինի, բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար։ Նա պնդում է, որ Կիմ Չեն Ինն էլ մեծ հաճույքով կգա Միացյալ Նահանգներ, եթե այդպիսի հրավեր լինի, սակայն դրա համար նույնպես վաղ է, կողմերը դեռ պատրաստ չեն դրան։
Մինչ այս, հարավկորեական լրատվամիջոցներից մեկում, անանուն աղբյուրներին հղումով, տեղեկություններ էին հրապարակվել, թե ԱՄՆ նախագահը հրավեր է ստացել Հյուսիսային Կորեա այցելելու համար։ Կայանալու դեպքում սա արդեն երկու առաջնորդների երրորդ հանդիպումը կլիներ։
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...