Միգրանտների թիվը 2019 թվականին հասել է 272 միլիոնի. ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Միգրանտների թիվը 2019 թվականին հասել է 272 միլիոնի. ՄԱԿ

19:00 18.09.2019

2010 թվականից ի վեր աշխարհում միգրանտների թիվը աճել է 51 միլիոնով: Այդ տվյալները ներառված են ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում:

«Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 2019 թվականին հասել է 272 միլիոնի»,- ասվում է զեկույցում:

ՄԱԿ-ի փորձագետները հայտնում են, որ այժմ միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3.5%-ը (համեմատության համար՝ 2000-ին 2.8% է կազմել):
Կազմակերպությունը չի տալիս տրված թվերի գնահատականներ, սակայն նշում է, որ կանոնավոր, անվտանգ, կանխատեսելի միգրացիան կարող է ունենալ դրական արդյունքներ, մասնավորապես, նպաստել տնտեսական զարգացմանը և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

«Եվրոպան շարունակում է մնալ միգրանտների համար գլխավոր ուղղություն (82 միլիոն մարդ), որին հաջորդում են Հյուսիսային Ամերիկան ​​(59 միլիոն) և Արևմտյան Ասիան (49 միլիոն)»,- նշվում է զեկույցում:

Մոլորակի բոլոր միգրանտների գրեթե կեսն ապրում է ընդամենը 10 երկրում: ԱՄՆ-ում 51 միլիոն մարդ (միգրանտների 19 տոկոսը), Գերմանիայում և Սաուդյան Արաբիայում՝ 13-ական միլիոն, Ռուսաստանում ՝ 12 միլիոն, Մեծ Բրիտանիայում ՝ 10 միլիոն, ԱՄԷ-ում ՝ 9 միլիոն, Ֆրանսիայում, Կանադայում և Ավստրալիայում՝ 8 միլիոն և 6 միլիոն՝ Իտալիայում:

Բոլոր միջազգային միգրանտների մեկ երրորդը նույնպես 10 երկրից է:

«Նրանց մեջ առաջատարը Հնդկաստանն  է. 18 միլիոն հնդիկ ապրում է արտերկրում: Մեքսիկացի միգրանտները կազմում են երկրորդ ամենամեծ սփյուռքը` 12 միլիոն: Չինաստանից գաղթածները` 11 միլիոն, Ռուսաստանի Դաշնությունից` 10 միլիոն, Սիրիայից` 8 միլիոն»,- հայտնում է ՄԱԿ-ը:

Զեկույցում նշվում է նաև, որ հարկադիր տարաբնակեցումն աշխարհում շարունակում է աճել պատերազմների և նման այլ երևույթների արդյունքում: 2010 թվականից մինչև 2017 թվականը փախստականների և ապաստան հայցողների թիվն աճել է 13 միլիոնով, ինչը կազմում է հավելյալ միգրանտների մեկ քառորդը: Հյուսիսային Աֆրիկան ​​և Արևմտյան Ասիան ընդունել են փախստականների մոտ 46%-ը:

Աշխարհում յոթ միգրանտներից մեկը 20 տարեկանից ցածր է: Չորսից երեքը աշխատանքային տարիքի է (20-64 տարեկան):

Զեկույցի հեղինակները շեշտել են, որ տվյալները վերաբերում են բացառապես միջազգային միգրացիային:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

BACK_TO_TOP