12:40 20.09.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անտառների և վառելափայտի հետ կապված հարցերին:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Համայնքներում կայացած վերջին հանդիպումների ընթացքում մարդիկ անընդհատ բարձրացնում են անտառների և վառելափայտի հետ կապված հարցեր։ Մեր հերթական քննարկումը այդ հարցերին է վերաբերում։
Անտառի շրթինապրող մարդը անտառի մասին հոգ է տանում, մեկ միասնության մեջ ապրում անտառի հետ։
Մենք մի կողմից պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը, միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին։
Այս հարցը առաջիկայում կրկին կքննարկենք՝ ամբողջական լուծման համար։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության և անտառտնտեսությանն առնչվող հարցեր:
Հայաստանը դասվում է սակավ անտառային տարածքներ ունեցող երկրների շարքում: 2005 թվականին ընդունված «Անտառային օրենսգրքով» կարգավորվում են հանրապետության անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ մինչև 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլայնվեն անտառային տարածքները: ՀԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվելու է ուսումնասիրություն. գնահատվելու են այն տարածքները, որոնք ծառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսության վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում զարկ կտրվի տնկարանային տնտեսությանը. կկառուցվեն ժամանակակից տնկարաններ: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ, որոնք կդառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»,- նշել է Վարդան Մելիքյանը:
Կարևոր է համարվել բնագավառի գործող օրենսդրության բարեփոխումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեեւ «Անտառային օրենսգրքի» պահանջ է, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում անտառը դուրս է մնացել պետական հոգածությունից: Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը», ինչը հնարավորություն կտա ոլորտում իրականացնել համապարփակ լուծումներ:
Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի անտառահատումներին: Նշվել է, որ մի շարք տարածքներում տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք իրականացնում են շուրջօրյա վերահսկողություն: Արդյունքում վառելափայտի գները բարձրացել են՝ մեկ խորանարդ մետրը 21 հազարի փոխարեն վաճառվում է 30 հազար դրամով: Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է՝ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնել վառելափայտի գինը: Փոխնախարարի հավաստմամբ՝ նրանց տրվում է անտառային թափուկ:
Անտառածածկ տարածքների պահպանման գործում Վարազդատ Կարապետյանը նաեւ առաջարկել է սահմանափակել արդյունաբերական նպատակով անտառանյութի օգտագործումը:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Բնագավառին վերաբերող քննարկումները կլինեն շարունակական»:
15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...