Չեխական զենքն Ադրբեջանի առաջնագծում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Չեխական զենքն Ադրբեջանի առաջնագծում

10:46 29.11.2017

Չեխական արտադրության RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծի մոտ տեղակայված զորամասերում։ Սա հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից։

Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ առաջնագծի ստորաբաժանումներում իրականացվել է զենքի ու զինտեխնիկայի, դրանց զինամթերքի պահեստների ստուգում։ Կից հրապարակված լուսանկարներում տեսանելի են ռուսական արտադրության «Սմերչ» համակարգեր ու չեխական արտադրության վերոնշյալ RM-70 համակարգերը։

Առաջնագծում «Սմերչերի» տեղակայման մասին հայտնի էր վաղուց, դրանք նույնիսկ կիրառվել են Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ RM-70 համակարգերի՝ առաջնագծում տեղակայման մասին առայժմ հայտնի չէր։

Հիշեցնենք, որ այս համակարգերը, ինչպես նաև Dana ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվում են Չեխիայում և 2016-2017 թվականներին «անհայտ» ճանապարհով հայտնվել են Ադրբեջանում։ Եվրամիությունը իր անդամ երկրներին հորդորել էր զենք չվաճառել հակամարտության մեջ ներգրավված երկրներին, ինչին մինչ այս հիմնականում հետևում էին միության անդամ պետությունները։

Հայաստան այցի ընթացքում Չեխիայի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում։ Իսկ ավելի ուշ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրներում էլ հետաքննություններ են իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է զենքը հայտնվել Ադրբեջանում. կասկածներ կան, որ զինատեսակները Ադրբեջան են տեղափոխվել հենց Սլովակիայի, ապա Իսրայելի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

18:17 30.04.2025

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

18:08 30.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

Սիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...

SHANTNEWS

18:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP