22:34 23.09.2019
Իրանի կառավարությունը որոշել է վերացնել 1979 թվականից գործող արգելքը՝ կանանց կթույլատրվի այցելել ֆուտբոլի մարզադաշտ, գրում է BBC-ն:
Հաջորդ միջազգային մրցաշարին իրանցի կանայք նույնպես ներկա կլինեն:
Առաջին մրցաշարը, որը կարող են դիտել նաև կանայք, կլինի Իրանի և Կամբոջայի հավաքականների խաղը, որը պետք է կայանա հոկտեմբերի 10-ին՝ 2022 թվականի աշխարհի խաղերի նախընտրական փուլում:
ՖԻՖԱ-ի պատվիրակության այցին նախորդել է իրանցի մի ֆուտբոլասեր կնոջ հետ կապված միջադեպը: Վերջինս փորձել է մարզադաշտ գալ տղամարդու հանդերձանքով, սակայն խաբեությունը բացահայտվել է, իրավապահները փորձել են նրան ձերբակալել, կինն իրեն հրկիզել է դատարանի մոտ՝ կանխելով բանտ ընկնելու տարբերակը:
Այս միջադեպը զայրույթի ալիք է բարձրացել թե՛ Իրանում․ և թե՛ այլ երկրներում: Ֆուտբոլիստներն ու երկրպագուներն ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցել աղջկա հիշատակին:
Ի դեպ, կանանց նկատմամբ սահմանափակումներն աստիճանաբար մեղմանում են նաև Սարուդյան Արաբիայում: 2015 թվականից, երբ իշխանության եկավ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, իսկ նրանից հետո 2017 թվականին որդին՝ Մուհամեդ Բեն Սալմանը․ մեղմացումներն ակնհայտ են:
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...
11:43 01.07.2025
Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», – ասել է նա։ Ըստ նրա՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել […] ...
11:28 01.07.2025
Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։ ...
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...