18:53 24.09.2019
ԵՊՀ գիտական խորհրդի 31 անդամի պահանջով այսօր հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝
1. ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում,
2. ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում:
Այս օրակարգը, սակայն, չհաստատվեց:
ԵՊՀ գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին ժամանակահատվածում ԵՊՀ գիտխորհրդի դիրքորոշումը երկու անգամ հոգաբարձուների խորհրդի կողմից անտեսվել է:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ հիշեցրեց՝ ԵՊՀ գիտխորհուրդը հավանություն չի տվել, որ Բյուրականի ուսումնաարտադրական բազան վաճառվի, ու թեպետ ռեկտորը ասում է՝ հարցը դուրս է եկել օրակարգից, բայց նախապես ասում էին՝ հետաձգվեց: Ուսխորհրդի նախագահը նշեց՝ այդպես էլ պարզ չեղավ, թե հարցը ինչ հիմքով մտավ օրակարգ, ինչ հիմքով դուրս եկավ օրակարգից: Ըստ Ափոյանի՝ դա վկայում է այն մասին, որ «կուլիսային երևույթներ կան»:
ԵՊՀ-ականները նաև դժգոհեցին՝ բուհի 100-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների համար նախապես ընտրված էր ավելի մատչելի տարբերակ՝ ռեստորան, որտեղ մեկ հոգու համար ծախսվելու էր 10-12 հազար, իսկ այժմ փոխվել է միջոցառումների անցկացման վայրը, մեկ հոգու համար վճարվելու է 40 000 դրամ: Ուսանողները նշեցին, որ սա չարդարացված ծախս է:
«Տպավորություն է, որ ռեկտորը իր անունով, հարգանքով վահան է դարձել, նրա մեջքի հետևում համալսարանում ինչ ուզում անում են»,- ասաց Ափոյանը:
ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը նշեց՝ սա բավական լուրջ խնդիր է, գործ ունեն գիտխորհրդի ինստիտուտի դերակատարության նվազեցման հետ:
«Անկախ տարբեր հանգամանքներից՝ անձնական, թիմային, ժամանակային, եթե կա գիտխորհրդի անդամների պահանջ՝ կանոնակարգով սահմանված, պետք է օրակարգը հաստատվի և լսվի: Գիտխորհրդի դերը դրանում է: Այն, որ օրակարգը մերժվել է, չի բխում ինստիտուտի դերի ու նշանակության շահերից»,- ասաց նա:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...