23:48 24.09.2019
«Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է խմբակցությունում տիրող կարծիքների բաժանման մասին լուրերին:
«Բազմակարծությունը կարող է բերել միայն դրական և արգասաբեր հետևանքների, դա այն կարևոր գրավականն է, որով ծնվում են լավագույն գաղափարները: Մենք փայփայում ենք այդ մոտեցումը, երբեմն կամ հաճախ մեր որոշումները տեղի են ունենում բուռն քննարկումների արդյունքում, որ ժամանակ է անցնում, որ գանք կոնսենսուսի, այնպես որ, բացի պետության վրա դրական ազդեցությունից, այլ բան չեն կարող բերել»:
Նա խոսել է ներքին ժողովրդավարության կարևորության մասին: Արամ Աբրահամյանի հարցին՝ բազմակարծությունը կարո՞ղ է բերել պառակտման, նա նշել է.
«Պառակտման մասին խոսք չի կարող լինել, ուզում եմ փարատել մտահոգությունները, որ չկա որևէ պառակտման միտում: «Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է առավել, քան երբևէ, և մեր բոլոր ջանքերն ուղղված են այն լայնածավալ ռեֆորմների ուղղությամբ, որ կառավարության հետ ցանկանում ենք անել, այնպես որ, լծված ենք աշխատանքի»:
Եթե պատգամավորը չի ցանկանում աշխատել, նա իրավասու է վայր դնել մանդատը, հակառակ պարագայում, կարող է դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր, նշել է Մակունցը՝ խոսելով նաև խմբակցությունը լքելու գործընթացի մասին:
«Յուրաքանչյուր պատգամավոր ամրագրում է իր հավատարմությունը քաղաքացուն, այն խոստման համաձայն, որ գրված է նախընտրական ծրագրում: Առաջին հերթին, ինքներս մեր առջև պետք է պատասխանատու լինենք և քաղաքացու»,-նշել է նա:
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...