10:37 25.09.2019
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ:
«ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային արձանագրել, որ նշված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո այն պատճառով, որ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների մասնագիտական աշխատանքին: Դրանից բացի, արդեն արձանագրվել են նշված լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն առ այն, որ կարող է իրենց ներկայացվել տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջ: Հարցաքննության նպատակով իրենց գրություն ուղարկելը նրանք նաև դիտարկում են որպես իրենց նկատմամբ ճնշման ձև:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ: Նրանց տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է պարտադրվել բացառապես օրենքով նախատեսված սպառիչ կարգավորում ունեցող իրավական պայմանների դեպքում (դատարանի որոշում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ, հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցների սպառված լինելը և այլն): Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստել այս պայմանների միաժամանակյա առկայությունը:
Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավվելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ անկախ կարգավիճակից: Հանրային բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք նույնպես պետք է նկատի ունենան այս երաշխիքները իրենց գործողություններում կամ հայտարարություններում:
Լրագրողական մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն բխում է Հայաստանի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով ամրագրված խոսքի ազատության հիմնարար արժեքից, նպաստում է պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովմանը և պետք է ունենա հատուկ պաշտպանություն: Մարդու իրավունքների պաշտպանի համար լրագրողի մասնագիտական աշխատանքն ունի ռազմավարական կարևորություն:
Մարդու իրավունքների պաշտպանն այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո»:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...