12:52 25.09.2019
Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ իր մրցակից թեկնածուներից մեկը պոկում է իր քարոզչական պաստառները, հայտնում է Armtimes.com-ը: Մինասյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ինչպես հայտնի է, Փարաքար համայնքում ընթանում է համայնքապետի ընտրության քարոզարշավը։ Հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտյան գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը կրկին առաջադրել է իր թեկնածությունը, իր աջակիցների հետ պոկել է թեկնածու Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, սակայն չենթարկվելով սադրանքներին՝ Դավիթ Մինասյանը չի բարձրաձայնել այդ մասին։ Այս պահին Սամվել Վարդանյանի թիմակիցները շարունակում են պոկել Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։
Փարաքարի համայնքապետի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը։ Կա 4 թեկնածու, որոնցից մեկն էլ համայնքի ավագանու անդամ Դավիթ Մինասյանն է»։
Մինասյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված, որում երևում է՝ ինչպես են պոկում իր պաստառները: Տեսանյութին կից գրված է.
«Սա էլ իմ պաստառների պոկման տեսանյութը՝ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի և նրա թիմակիցների կողմից։ Ազնիվ լինենք, ընկերներ, նույն համայնքից ենք, ընտրություններից հետո էլ իրար աչքերի մեջ ենք նայելու։
Հ․Գ․ Ի դեպ, գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը նախկինում իր թիմակից ՀՀԿ-ական որևէ թեկնածուի չի արգելել համայնքի ինչ-որ տեղում պաստառ փակցնել, ավելին՝ սատարել է»:
20:07 10.07.2025
Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում էԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...
19:50 10.07.2025
Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս ՇմիգալՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...
19:40 10.07.2025
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ռոդրիգոն 2024/25 […] ...
19:32 10.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերՀուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:20 10.07.2025
47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանըԲացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...