Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունն ապահովելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունն ապահովելու մասին

13:26 25.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե իր և ՀՔԾ պետի կողմից ճնշումներ են եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր Հայկ Հարությունյանի դին:

«Որպես ողջամիտ մարդ՝ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել եմ՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Այն պատվերների, որ գլխավոր դատախազը կամ ՀՔԾ պետը կարող է շփվել որևէ գործով, ընդ որում՝ առանց բացառության, վկաների հետ, առավել ևս՝ ճնշում գործադրել: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտե, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը և՛ իրավական, և՛ բարոյական առումով դա թույլ չի տալիս»,- ասաց նա:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դատի տալ զրպարտության համար, գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրականացվում է պրոցես, որի մասին կտեղեկացվեն լրագրողները:

Լրագրողները գլխավոր դատախազին հիշեցրին՝ քննարկվում է հարցը, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկաների պաշտպանությունը պետք է պատշաճ ապահովվի:

«Դա իսկապես կարևոր խնդիր է, և մեր երկրում այսօր մենք այդ ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն ունենք, տարիներ շարունակ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք այդպիսի պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, բայց դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել: Գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայում օրենսդրական համապատասխան փաթեթը առկա է, հույս ունենք՝ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները, հստակ կառուցակարգեր կլինեն, նյութատեխնիկական անհրաժեշտ բազա կապահովվի, որ հնարավոր լինի ցանկացած քրեական գործով պաշտպանության անհրաժեշտություն ունեցող վկաների անվտանգությունն ապահովել»,- ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե՝ ասում են, որ Հայկ Հարությունյանը չէր կարող ինքնասպանություն գործել, ու նաև խոսվում է Մարտի 1-ի գործով առանցքային վկա Շերիֆի պատշաճ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության մասին, Դավթյանն արձագանքեց.

«Ես կարևորում եմ այդ խնդիրը: Մեր համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել իրենց ընձեռված միջոցները, որ նաև այդ նպատակով որևէ անձի, ընդ որում, ցանկացած քրեական գործով, որպես վկա հարցաքննվելու կամ իրեն հայտնի տեղեկություններ հայտնելու պարագայում, եթե լինեն առանձնակի ճնշումներ, բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի»:

Դավթյանը նաև հայտնեց՝ Հարությունյանը գործով վկայի կարգավիճակ ուներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP