Վստահ եմ՝ իրավական փոփոխություն կլինի, որ ինչ-որ մեկը չհորինի մի բան ու տա լրատվամիջոցներին. գլխավոր դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Վստահ եմ՝ իրավական փոփոխություն կլինի, որ ինչ-որ մեկը չհորինի մի բան ու տա լրատվամիջոցներին. գլխավոր դատախազ

13:44 25.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին մանրամասներ հրապարակած լրատվամիջոցներին ստիպելո՞ւ են աղբյուր բացահայտել, թե՞ ոչ:

Գլխավոր դատախազն ասաց, որ իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ, և ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողների՝ իրավապահ մարմինները ոչ մի պարագայում չեն կարող դրսևորել անբարեխղճություն, ոչ մի պարագայում դուրս չեն գա օրենքի շրջանակներից:

«Այդ հարթությունում մենք դեռ բարոյական նորմերի ազդեցությանն ենք ապավինում, վստահ եմ՝ առաջիկայում անհրաժեշտությունը նաև հանրային ընկալման մեջ կլինի, դա կբերի օրենսդրական, իրավական լուրջ փոփոխությունների, որ այդ պարագայում որևէ մեկը, ես կոնկրետ թիրախավորված եմ ասում, չնստի, հորինի ինչ-որ բան կամ ինչ-որ մեկի հետ անձնական խնդիրներ լուծելու համար ինչ-որ բան տա լրատվական միջոցին՝ հրապարակելու, արդյունքում թաքնվի գաղտնիությունը հրապարակելու կամ խոսքի ազատության իրավունքի տակ»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է, որ Հարությունյանի հետ դեպքի վայրում եղել է ևս մեկ անձ, ինչպես հաղորդվում էր, Դավթյանը պատասխանեց՝ բացառում է այնքանով, որ այդ քրեական գործին ամենաօպերատիվն արձագանքել է համապատասխան պատասխանատվությունն ու պարտավորությունն ունեցող իրավապահ մարմինը, և նրանց տվյալներում այդպիսի տեղեկություններ չկան, ընդ որում, խնդիրն էլ մեծ ծավալի ինֆորմացիայի մասին չէ:

«Մեկ օրվա մի քանի րոպեի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ են, և դրա վերաբերյալ կա պաշտոնական տեղեկատվության լիարժեք շրջանակ: Ես հուսով եմ՝ մեր հանրային գնահատականը՝ նաև ձեր մասնագիտական էթիկայով, ձեր գործընկերներին համապատասխան հորդորները ինքնակարգավորմամբ կբերեն այս հարցերի լուծմանը»,- նշեց գլխավոր դատախազը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP