14:43 25.09.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը, որտեղ ասվում էր.
«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
Ֆահրեթթին Ալթունը, ի պատասխան, գրել է.
«Բենյամին Նեթանյահուն, որ մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների մեջ, կրկին փորձում է ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը։ Ավելի լավ չի՞ լինի, որ նա սեփական ժամանակը ծախսի իր դատական լսումների նախապատրաստման աշխատանքների համար, քան թե հարձակվի մի առաջնորդի վրա, ով իրականում կարողանում է հաղթել ընտրություններում»։
Yet again, Benjamin Netanyahu, neck-deep in corruption charges, attempts to distract attention from his domestic troubles.
Wouldn’t your time be better spent preparing for your court hearing – instead of attacking a leader who can actually win an election? https://t.co/ZSQdnw4F1K
— Fahrettin Altun (@fahrettinaltun) September 24, 2019
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...