Եթե կա դատավոր, ով չի հասկանում, որ անկախ է, դա խնդիր է. Ռուստամ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Եթե կա դատավոր, ով չի հասկանում, որ անկախ է, դա խնդիր է. Ռուստամ Բադասյան

15:38 25.09.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատկերացնում 27 տարվա վաղեմության դեպքերի բացահայտումը, որի մասին նախապես հայտարարվել էր: Նախարարին նաև հարց ուղղեցին՝ փաստահավաք խմբին ի՞նչ գործառույթներ են վերապահվելու, ապա հիշեցրին՝ ընդդիմախոսներն ասում են, որ փոխանակ առաջ գնան, այս կերպ հետքայլ են անում:

«Դա որոշակի գնահատական է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Մենք ամենևին անցյալ չենք գնում, եթե նման նպատակ ունենայինք, տվյալ մարմնին կտայինք քննչական մարմնի կամ այլ կարգավիճակ, կամ սահմանադրական փոփոխություններ կանեինք: Մենք ընդամենը փաստերն ենք վերհանում, դրա շրջանակներում որոշակի գնահատական կտանք, որ բացառվի նման մեխանիզմների կիրառումն ապագայում»,- ասաց նախարարը:

Բադասյանը նշեց՝ իրենք անցյալի սխալները փորձում են բացառել ապագայում, այնտեղ միայն ընտրական գործընթացի և այլնի մասին չէ խոսքը, եթե հայտնաբերեն կոռուպցիոն մեխանիզմ, որ աշխատել է դատական համակարգում, առանձին գործերի ոչ օրինաչափ վարույթ ընդունելու դեպք, պետք է մոնիթորինգ սահմանել, որ նման մեխանիզմներ հնարավոր չլինի գործադրել դատական համակարգում: Նախարարը շեշտեց՝ սա միտված է ապագային:

Նախարարից ճշտեցին նաև՝ քանի՞ դատավորի նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել: Բադասյանը նշեց, որ իր կողմից նախարարի լիազորությունները ստանձնելուց հետո 2 դատավորի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ-ին, ապա ասաց՝ կարևոր շեշտադրում պետք է անել՝ տպավորություն է, որ կա մոտեցում՝ կարծես ամենավատ համակարգը դատականն է, այն ամենակոռումպացվածն է, շատ վատ մարդիկ են հավաքված, մտածում են՝ ինչ անեն, որ կոռուպցիան շարունակեն:

«Ես պետք է ցրեմ այդ տպավորությունները: Դատական համակարգն ունի նույնքան պրոբլեմներ, որքան կարող են ունենալ այլ մարմիններ, չկա որևէ տրամադրվածություն, որ կենտրոնանալու ենք, լիազորություններն ուղղելու ենք դատավորների նկատմամբ պատժիչ ֆունկցիաներին, կարգապահական վարույթներ հարուցվելու են և միջնորդություն ներկայացնելու են միայն այն դեպքերում, երբ վստահ ենք, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել կարգապահական խախտում, որի շեմը բարձր է դրված՝ երաշխավորելու դատական համակարգի անկախությունը»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց՝ եղել է դեպք, որ ինքը միջնորդությամբ հանդես չի եկել, և գործի վարույթը կարճվել է:

Դիտարկմանը, թե այդ տպավորությունը վարչապետի խոսքերից էր առաջացել, Բադասյանն արձագանքեց՝ նշելով, որ տպավորությունը ոչ թե վարչապետի խոսքերից, այլ նրա խոսքերը մեկնաբանելուց էին առաջացել:

«Երբ վարչապետը դիտարկումներ է անում, հետո անդրադառնում մասնավոր դեպքի, կան ուժեր, որ մասնավորը տարածում են ընդհանուրի վրա, խեղաթյուրում են վարչապետի խոսքը, և հասարակության շրջանում նման տպավորություն է ստեղծվում: Եթե կա դատավոր, ով չի հասկանում, որ անկախ է ու ինքն է որոշակի գործողություններ կատարում, դա խնդիր է, այն պետք է արձանագրել, բայց մեկնաբանել ու պրոյեկտել դա ամբողջ դատական համակարգի վրա, չեմ կարծում, որ ճիշտ է, ու չեմ կարծում, որ որևէ մեկը կառավարությունում կարծում է, որ դա ճիշտ է»,- նշեց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

BACK_TO_TOP