Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը` Նյու Յորքում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը` Նյու Յորքում 

16:40 25.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Նյու Յորքի հայության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և մեծ խանդավառությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ

Ինձ համար իսկապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել ձեզ հետ։ Անցյալ տարի, երբ մենք այցելեցինք եկեղեցի, ինչը ծրագրում նախատեսված չէր, որովհետև մտածում էինք, որ ժամանակի խնդիր կլինի, բայց այնպես ստացվեց, որ այցելեցինք, ափսոսանքի մեծ զգացում ունեցա, որ չենք պլանավորել նաև Նյու Յորքի հայության հետ հանդիպում։ Այս տարի մտածեցինք, որ չենք հեռանա Նյու Յորքից՝ առանց ձեզ հետ հանդիպելու։ Այնպես որ շատ ուրախ եմ։

Երեկ չէ առաջին օրը մենք Լոս Անջելեսում բավական լավ և տպավորիչ հավաք ունեցանք, և այդ հավաքում ես ելույթ ունեցա, որտեղ խոսեցի մեր համազգային կյանքի մի քանի կարևոր ասպեկտների մասին։ Ես չեմ ցանկանա կրկնել այն, ինչ ասել եմ նախորդ օրը Լոս Անջելեսում։ Ընդհանուր առմամբ կուզենայի կիսվել հետևյալով, թե ինչպիսի տպավորություններ ունեմ հեղափոխությունից անցած 1 տարի 5 ամսից։

Ամենակարևոր տպավորությունը հետևյալն է. ընդհանրապես փոփոխությունների ճանապարհը բավական դժվար ճանապարհ է, և երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը, որին մենք ականատես ենք լինում, այն է, որ մարդիկ հասկանան, որ այն ամենը, ինչ ասվում է և տեղի է ունեցել, իսկապես իրականություն է, որովհետև ինչքան էլ տարօրինակ թվա՝ ոչ բոլորը և միշտ չէ, որ արձանագրում են, որ դա իսկապես իրականություն է։

Օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում լինել պետական պաշտոնյա և մտածել, որ հնարավոր է նորից կաշառք վերցնել, ինչ-որ ապօրինություն թույլ տալ։ Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում։ Դուք գիտեք, որ շատ հաճախ՝ ամեն ամիս, երբեմն ամեն շաբաթ կաշառքով, ընդ որում, առձեռն ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, և ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտքի աշխատանքի տրամաբանությունը։ Ես միշտ այդ հարցն եմ տալիս՝ այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, այդ մարդիկ լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունի՞ց են, թե՞ ոչ։

Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է, որովհետև հեղափոխությունից հետո, երբ այդ տոնախմբությունն իր ավարտն է ունենում, և անցնում ես առօրյա աշխատանքին, երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկությունների՝ ինչ եղավ, այս ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ոլորտները, ներմուծման քվոտաները, և հասկանում ես, որ իրականում առանձին վերցրած փոքր խմբի մեծ չի տարածված այդ երևույթը։ Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է։

Ուզում եմ նորից, ևս մեկ անգամ կրկնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, իրականություն է, և նրանք, ովքեր չեն արձանագրելու սա, նրանց դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ են, չի կարող լինել կոմպրոմիս։ Մարդկանց թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, բայց ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու է այնտեղ նստած ուրիշ մարդ։ Սկզբից կար այդպիսի արտահայտություն՝ սրա՞ համար ենք հեղափոխություն անում, այսինքն՝ մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում են, նեղվում են, ասում են՝ մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, գողը գողություն է անում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, մյուսը չի կարողանում իր ծանոթին աշխատանքի ընդունել, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, այսինքն՝ հեղափոխության այդպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն և չի ստացվել, և մտածում են, որ եղավ հեղափոխությունը, այն, ինչ մենք ուզում էինք և չէինք կարողանում անել, հիմա կանենք՝ պետք է այդ փողն աշխատեինք, անպատիժ լինեինք։

Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է, որ գոյություն ունի, բայց ես էլի ուզում եմ արձանագրել, որ ինչպես ասել եմ, չեմ պատկերացնում կոմպրոմիս այսպիսի երևույթների հետ, որովհետև եթե հանկարծ ինքս մտնեմ այդպիսի երևույթների հետ կոմպրոմիսի մեջ, դա կնշանակի, որ այս փոփոխությունները, հեղափոխությունը, որ տեղի են ունեցել, ուղղակի անիմաստ են։

Հետևաբար, մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է և այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը երկրում խորքային, բովանդակային, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերելն է, և մեր երկրի որակը, մեր երկրում կյանքի որակը, մեր երկրում ինստիտուտների աշխատանքի որակը փոխելը։ Սա մի ճանապարհ է, որտեղ կոմպրոմիսներ չեն լինելու։ Ես համարում եմ, որ շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որպեսզի Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, ապօրինությունները, հովանավորչությունը, մենաշնորհները, և դա պետք է արվի մինչև վերջ և անմնացորդ։

Ուզում եմ հավաստիացնել, որ հիմա նույնիսկ այդ հարցում ավելի վճռական եմ, քան մեկ տարի առաջ, որովհետև հասկանում եմ, որ այդ վճռականությունն է այն միակ մեթոդը, որով պետք է մեր երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրները լուծենք, որի արդյունքը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը պետք է լինի իրապես ժողովրդավարական, իրապես ինքնիշխան, իրապես սոցիալական, իրապես իրավական պետություն։ Ահա սա է մեր խնդիրը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ աջակցում եք, ինձ աջակցում եք այդ խնդրի լուծման համար։ Հիմա հաճույքով կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Շնորհակալ եմ»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին, գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Կից ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութը։

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

19:42 04.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

BACK_TO_TOP