Կառավարությունն ընդունում է պաշտոնական որոշումների ազդեցության գնահատման համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

Կառավարությունն ընդունում է պաշտոնական որոշումների ազդեցության գնահատման համակարգ

12:56 26.09.2019

Կառավարությունը որոշմամաբ Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի։ Ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք:

Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն:

ԿԱԳ-ը իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է: Այն համակարգային մոտեցում է վերլուծաբար գնահատելու խնդիրների լուծման համար առաջարկվող և/կամ արդեն իսկ գործող կարգավորումների, ինչպես նաև ոչ կարգավորիչ այլընտրանքների դրական և բացասական ազդեցությունները հասարակական կյանքի, տնտեսության այս կամ այն ոլորտների վրա:

ԿԱԳ-ը հանդիսանում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն տարրերից մեկը, երկրում կարգավորիչ բարեփոխումների իրականացման հիմնական և բաղկացուցիչ մասը, քանի որ ԿԱԳ համակարգի ներդրումը անհրաժեշտ պայման է երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։

ԿԱԳ-ը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա։

ԿԱԳ-ի նպատակը, վերլուծության ենթակա խնդրի լուծման համար հնարավոր տարբերակների մշակման, դրանց ծախսերի ու օգուտների հաշվարկման, ազդեցությունների գնահատման և համադրման արդյունքում, խնդրի կարգավորման առավել արդյունավետ տարբերակի առաջադրումն է:

ԿԱԳ-ը առանցքային նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացի բարելավման և դրա արդյունավետության բարձրացման գործում, մասնավորապես՝ բարձրացնում է կայացվող որոշումների որակը՝ տեղափոխելով շեշտադրումը ենթադրական մոտեցումներից դեպի ապացուցողական մոտեցումներ. որոշումների կայացումն իրականացվում է տվյալներով հիմնավորված փաստերի հիման վրա, օգնում է հասկանալ իրավաստեղծ մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների իրական ազդեցությունը, գնահատել տվյալ կարգավորիչ միջամտության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ապահովում է շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, բարձրացնում այդ գործընթացի թափանցիկությունն ու որոշում կայացնողների հաշվետվողականությունը։

ԿԱԳ-ի առանցքային հարցերի շրջանակը պետք է ներառի՝

  • ո՞րն է խնդիրը, որը ցանկանում ենք լուծել,
  • ինչու՞է պետության միջամտությունն անհրաժեշտ,
  • լուծման ի՞նչ տարբերակներ են դիտարկվել,
  • ովքե՞ր են շահառուները, ու՞մ հետ և ի՞նչ քննարկումներ են իրականացվել,
  • ո՞րն է լավագուն տարբերակն առաջարկվող լուծումներից,
  • ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի և գնահատվի ընտրված տարբերակը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

BACK_TO_TOP