ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

ԵԱՏՄ-ում հայ տաքսիստների համար ևս կստեղծվի միասնական թվային բազա

13:37 26.09.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական գրանցամատյան (խոսքը վարորդների թվային պրոֆիլների մասին է): «ՏԱՔՍԻ» Միջազգային Եվրասիական ֆորումից տեսակետ են հայտնում, որ եթե ​​ԵԱՏՄ երկրները ունենան վարորդների միասնական բազա, դա կազատի ճանապարհները ոչ պրոֆեսիոնալ վարորդներից:

Ըստ «Известия» թերթի՝ գաղափարն արդեն իսկ ստացել է ԵԱՏՄ բիզնես խորհրդի աջակցությունը: Նոյեմբերին այդ նախաձեռնությունը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ): Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, առաջարկը կքննարկվի Բիշքեկում անցկացվող «Եվրասիական շաբաթ» ֆորումում:

Այս գաղափարի վերջնական նպատակը փոխադրումների անվտանգության բարձրացումն ու ապօրինի ներգաղթյալներից և կեղծ վարորդական իրավունքներով վարորդներից ազատվելն է:

Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով վարորդներին թույլատրվելու է առևտրային փոխադրումներ կատարել, սակայն միայն այն դեպքում, եթե «հայրենի» երկիրը ռուսերենը ճանաչի որպես երկրորդ պետական ​​լեզու: Այսպիսով՝ ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Հայաստանը չի բավարարում այդ պահանջներին, և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի վարորդները չեն կարողանա առևտրային փոխադրում իրականացնել:

Իսկ թե ո՞վ է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի մշակման հարցերով, դեռ պարզ չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

BACK_TO_TOP