14:26 26.09.2019
«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Շարժական և անշարժ գույքը գնահատված է 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: Կարծում եմ` վաճառքի դեպքում ճիշտն աճուրդով տարբերակն է սակարկություններով»,- կառավարության նիստից հետո Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օտարման տարբերակների մանրամասներն է ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Բաբայանն ասել է, որ հյուրանոցը ձեռք բերելու առաջարկներ ստացել են և´ Հայաստանի, և´ «դրսի» հայերից: Նաև պարզաբանել է հյուրանոցի՝ պետությանը նվիրաբերելու և պետության կողմից այդ նվերն ընդունելու գործընթացի ձգձգման պատճառը: Բաբայանն ասել է, որ ստուգվել է գույքի ձեռքբերման օրինականությունը:
«Քննարկվել են տարբեր ռիսկեր, որոնք կարող էին առաջանալ: Կային գույքն ընդունելու տարբերակներ՝ թե՛ որպես գույք, թե´ որպես ՍՊԸ: Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին արդարադատության նախարարության կողմից»,- ասել է Նարեկ Բաբայանը:
Մանրամասները` տեսանյութում:
19:37 16.05.2025
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողներիՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...
19:32 16.05.2025
Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհումForbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը […] ...
19:25 16.05.2025
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն […] ...
19:16 16.05.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների […] ...
19:11 16.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներըՏիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության […] ...
19:07 16.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-նԱյսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի փաստով […] ...