Բրիտանացի հայտնի մանկավարժ Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝
1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել
Բազմաթիվ աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ մարդկության պատմության հանճարեղ գիտնականներից մեկը, հայտնաբերել հարաբերականության տեսությունը և Նոբելյան մրցանակ շահել: Ուստի, ամեն ինչ չէ, որ կորած է: Իրականում Էյնշտեյնը գերազանց առաջադիմություն է ունեցել, ու հատկապես՝ փայլուն գիտելիքներ մաթեմատիկայից: Ի դեպ, այս դպրոցում գործել է գնահատման 6 աստիճան համակարգ:
2 Մկները պանիր են սիրում
Այս խորը մոլորության մասին անգամ ասացվածք կա՝ անվճար պանիրը լինում է միայն թակարդում: Մինչդեռ վերջերս գիտնականները պարզել են, որ մկներն ավելի շատ գետնանուշի կարագ և ցորեն են սիրում: Իսկ ամենաշատը՝ սիրում են շոկոլադ: Այնպես որ, հայտնի ասացվածքում պանիրը վստահաբար կարելի է փոխել շոկոլադով:
3. Նապոլեոնը շատ կարճահասակ էր
Սովորաբար կարճահասակ մարդիկ են իրենց հուսադրում՝ Նապոլեոնը ևս կարճահասակ էր: Անգամ ասում են՝ կա Նապոլեոնի բարդույթ: Մինչդեռ Նապոլեոնը 170 սմ հասակ է ունեցել, ինչն այդ ժամանակ տղամարդու համար միջին հասակ էր համարվում:
4. Լեմինգները խմբով նետվում են ժայռից և միահամուռ ինքնասպանություն գործում
Այս առասպելի հիմքում հին դիսնեյան մուլտֆիլմն է: Իրականում նրանք խմբակային ինքնասպանություն չեն կատարում, ու ընդհանրապես միայնակ էլ սուիցիդալ հակումներ չունեն:
5. Երկրագնդի տարբեր կողմերում լոգարանի ջուրը տարբեր կողմերով է պտտվում և հոսում ցած
Բազմաթիվ փորձարկումներ են արվել այս առասպելը հաստատելու կամ ցրելու համար: Պարզվել է, որ թե՛ Հարավային, և թե՛ Հյուիսիսային կիսագնդերում լոգարանից հեռացող ջուրը հոսում է նույն ուղղությամբ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:
6. Էլեկտրական լամպը ստեղծել է Թոմաս Էդիսոնը
Էդիսոնն, իհարկե, հանճարեղ գիտնական է, սակայն լամպը ստեղծել է Ջոզեֆ Սուեն, համոզված են անգլիացիները: Ռուսները կարծում են, որ լամպը ստեղծել է Ալեքսանդր Լոդիգինը: Նա անգամ արտոնագիր ուներ՝ 1874 թվականի հուլիսի 11-ին տրված: Ընդ որում, Լոդիգինն առաջինն է առաջարկել լամպի մեջ օգտագործել պարուրաձև վոլֆրամի թելեր:
7. Մարդիկ առաջացել են կապիկից
Դարվինն ընդամենը փաստել է, որ և՛ մարդիկ, և՛ կապիկները ունեցել են ընդհանուր նախնիներ: Ժամանակակից գիտնականներն այժմ ավելի ու ավելի հակված են հավատալ այդ վարկածին:
.
8. Կոլումբոսի կարծիքով՝ երկրագունդը հարթ է եղել
Կոլումբոսի ժամանակներում շատերն են այդպես մտածել և համոզված են եղել, թե Կոլոմբոսը նույնպես համակարծիք է իրենց հետ: Մինչդեռ մեծ ճանապարհորդն այդքան միամիտ ու պարզամիտ չէր, այլապես շրջանցող ճամփով չէր ճանապարհվի դեպի Հնդկաստան:
9. Լեզվի տարբեր հատվածները տարբեր կերպ են ընկալում համերը
Իսկապես, լեզվի վրա հարյուրավոր ռեցեպտորներ կան, որոնք տարբերում են բազմաթիվ համեր: Սակայն դրանք լեզվի տարբեր հատվածները չեն: Ու այնպես չէ, որ այդ ընկալիչները տեղաբաշխված են լեզվի տարբեր կողմերում:
10. Արջերը մեղր են սիրում
Բրիտանացի գիտնականին լրացնում է ամերիկացի կենսաբան Լինն Ռոջերսը: Արջերի հետ երկարատև շփումների արդյունքում նա պարզել է, որ ծուռթաթերն ամենևին էլ չեն սիրում մեղր: Ու լավ է, որ այդ մասին չգիտեր Վիննի-Թուխի մուլտֆիլմի հեղինակը, այլապես մենք կզրկվեինք ոչ միայն այդ, այլև հարյուրավոր հրաշալի մուլտֆիլմերից:
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...