19:00 27.09.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին:
Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Բեռլինի «Կոնցերտ հաուս» հեղինակավոր դահլիճում ՀՀ Անկախության տոնին նվիրված երեկոյի ընթացքում երգչախումբը ներկայացել է հայ և արտասահմանյան դասականների ստեղծագործություններով: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Իր խոսքում դեսպանը նկատել է, որ անկախության 28 տարիների ընթացքում մեծացել է մի սերունդ, ի դեմս երգչախմբի երեխաների, որը Հայաստանի լուսավոր ապագայի երաշխիքն է:
«Այս երեխաները Հայաստանի մշակութային դեսպաններն են, ովքեր իրենց անջնջելի ձեռագիրն են թողնում մեր հարուստ մշակութային ժառանգության մեջ»,- նշել է դեսպանը:
Երգչախումբը սեպտեմբերի 29-ի ելույթ կունենա նաև Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուս համերգադահլիճում, հաջորդ օրը՝ Հալլեում:
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...
14:10 01.08.2025
Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ժամանակ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 11-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում վարորդներից մեկը վճարել է 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամով։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է Նոր Գյուղի 45-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել […] ...
13:55 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...
13:43 01.08.2025
ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհՕգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: […] ...
13:30 01.08.2025
Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։ «Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում […] ...
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...