Քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

17:18 29.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:

Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն:

Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական, չափելի արդյունքներ և առաջարկվել են թվային ոլորտում նոր նախաձեռնություններ՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման մասով: Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է: 

Անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման և հայաստանյան ՏՀՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության հարցին: Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր: 
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական:

Կարևորելով Հայաստանում թվայնացման տեխնոլոգիաների զարգացումը, հասարակության էլեկտրոնային մասնակցության և էլեկտրոնային կառավարման ցուցանիշների բարելավումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի՝ հունվարին, ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով և կոնկրետ միջոցառումներով:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:17 01.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

BACK_TO_TOP