15:27 02.10.2019
ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվող Վրաստանի «Ռուսթավի 2-ի» ՀԸ-ի լրագրողները Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու անհաջող փորձից հետո իրենց հուզող հարցերով դիմել են նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Արդեն մի քանի տասնյակ տարի է՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները շարժվում են մեր սահմանների ուղղությամբ: Դա ուղիղ սպառնալիք է մեր երկրին, քանի որ ՆԱՏՕ-ն ստեղծված է հատուկ առճակատման համար: Դա խաղաղության համար ստեղծված դաշինք չէ, հետևաբար, եթե Վրաստանն ասոցացվում է այդ դաշինքի հետ, որը ստեղծված է մեր երկրի հետ առճակատման համար, ապա սպառնալիքը գալիս է հենց Վրաստանից: Հետևաբար, մենք, ինչպես յուրաքանչյուր պետություն, անվտանգության համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ իր երկիրն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Շվեյցարիայի աջակցությամբ Վրաստանի ու ՌԴ ԱԳ նախարարների միջև 2008-ի պատերազմից հետ կայացած առաջին հանդիպումը երկրների միջև կհանգեցնի կառուցողական երկխոսության, անկախ այն հանգամանքից, որ Թբիլիսիում այն ընկալվել է «շատ ցավոտ», անգամ՝ հիստերիայով, ինչը, ըստ նրա, տեղի ունեցածի «ոչ այնքան ադեկվատ արձագանքն է»:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բարյացակամ է գնահատում Ռուսաստանի և Վրաստանի միջև պատմական բարեկամական հարաբերությունները, իսկ Կրեմլում, ինչպես նաև ամբողջ երկրում, կցանկանային վերականգնել այն:
Նշենք, որ Լավրովի հետ հանդիպումից հետո հայրենիք վերադարձած Վրաստանի ԱԳՆ-ին դիմավորել էին բողոքի ակցիաներով:
Պեսկովի հայտարարությունները բուռն արձագանք են գտել Թբիլիսիի քաղաքական շրջանակներում: Այստեղ հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց պետության հասցեին հերթական սպառնալիքն է հնչեցրել: Սակայն Վրաստանի՝ ՆԱՏՕ անդամակցելու որոշումն անխախտ է ու միակ փրկությունն է Ռուսաստանից:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...